ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՄՈՌԱՆԱԼՈՎ, ԹԵ ՈՎ Է ՆՐԱՆ ԸՆՏՐԵԼ
Սերժ Սարգսյանը 2018 թվականին իշխանությունը սկուտեղի վրա փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։ Փոխանցեց գիտակցաբար՝ շատ լավ հասկանալով, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Փոխանցեց, որպեսզի Փաշինյանի ձեռքով կատարվի սև գործը՝ Արցախը հանձնելը։ Ինքը՝ Սարգսյանը, դա անել չէր կարող․ չափազանց թանկ էր գնահատում «Արցախի պաշտպանի» իր համբավը։ Կամ գուցե չափազանց շատ էր վախենում ժողովրդի զայրույթից։ Իսկ Փաշինյանը՝ «միամիտ պարզամիտի», «ժողովրդական վարչապետի» կերպարով, այդ դերի համար կատարյալ թեկնածու էր։ Եվ իշխանությունը նրան հանձնվեց։

