
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԴՈՒՆԴԸ
Տրիբունալի նյութեր, ՆորություններԾանոթանալով Արցախի բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ աչք է զարնում մի հանգամանք․ կառավարությունն իր վարած քաղաքականությունը հիմնականում գնահատում է հատկացված գումարներով, տրամադրված հավաստագրերի քանակով և օգնություն ստացած մարդկանց թվով։ Մինչդեռ արցախցիներն այդ քաղաքականության արդյունավետությունը չափում են բոլորովին այլ չափանիշներով՝ տանիք ունենա՞լու, մասնագիտությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությամբ։ Այսպիսով, իշխանությունն ու մարդիկ հաճախ ապրում են երկու բոլորովին տարբեր իրականություններում։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ
Տրիբունալի նյութեր, ՆորություններՎահրամ Աթանեսյանը քաղաքական այս սպասարկող խմբի բավական բնորոշ ներկայացուցիչ է։ Մարդ, որն անցել է Արցախի խորհրդարանի, ամերիկյան պետական ֆինանսավորմամբ գործող մեդիահամակարգի և Տեր-Պետրոսյանի քաղաքական դպրոցի միջով, այսօր օգնում է հիմնավորել այն ուղեգիծը, որի հետևանքով Արցախն աստիճանաբար դուրս է մղվում Հայաստանի սահմանադրական և քաղաքական գիտակցությունից։

ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Տրիբունալի նյութեր, ՆորություններԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՔՍԱՆ ՕՐ ԱՆՑ։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն էր Ստեփանավանում կայացած ընտրություններում։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 21-ին՝ քվեարկությունից ընդամենը չորս օր առաջ՝ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում։ Հիմա նա այլևս չկա, իսկ քրեական գործը, որով նախընտրական քարոզարշավի ամենաթեժ օրերին նրան զրկեցին ազատությունից, այդպես էլ դատարանում չի քննվի մեղադրյալի մասնակցությամբ։

«ՆՐԱՆՔ ԴԱ TRIPP ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ». Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ
Տրիբունալի նյութեր, ՆորություններԵրևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսել այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։ Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով Զանգեզուրի միջանցք։ Քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ 2018-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP
Տրիբունալի նյութեր, Նորություններ, ԳործընթացՀայաստանի ողբերգությունը միայն կորցրած տարածքները և զոհված զավակները չեն։ Ողբերգությունն այն է, որ այդ ամենը կատարվել է ներքին թշնամու ձեռքերով։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ կռվել է արտաքին թշնամու դեմ, բայց ամենածանր կորուստները հաճախ կրել է այն ժամանակ, երբ իր իսկ ներսում գտնվել են մարդիկ, որոնք թշնամու համար ճանապարհ են հարթել։ Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ ներքին թշնամին «զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու»։ Այսօր այդ խոսքերը սարսափելի արդիականություն են ստացել։

ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Տրիբունալի նյութեր, Նորություններ63 ՔՊ պատգամավորների ձայներով Ազգային ժողովը լեգիտիմացրեց 2018 թվականից սկսած պետական դավաճանության եզրափակիչ փուլը։ Այն սկսվեց Արցախը պաշտպանելու խոստումներով, անցավ պատերազմի ու տարածքների կորստի միջով և հասավ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող նախագծի իրականացմանը։ Պետական դավաճանության մեղադրանքն այսուհետ ուղղվում է նաև այդ 63 պատգամավորներից յուրաքանչյուրին։ Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։ Վաղ թե ուշ նրանք բոլորը՝ առանց բացառության, կանգնելու են ազգային տրիբունալի առջև։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՅՈՒՆԻՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ
Տրիբունալի նյութեր, ՆորություններԽնդիրը միայն այն չէ, որ Երևանը հեռանում է Մոսկվայից։ Պետությունն իրավունք ունի փոխելու արտաքին քաղաքական ուղղությունը։ Հարցն այն է, թե ինչ պայմաններով են ընդունվում որոշումները, ինչ երաշխիքներ է ստանում Հայաստանը, ինչ է կորցնում դրա դիմաց, և ինչու է խաղաղության ու անվտանգության մասին հայտարարությունները շարունակաբար հակասում արդեն իսկ ստացած արդյունքների հետ։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԻԲՈՒՆԱԼՆ ԱՐԴԵՆ ԿԱ․ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ԻՐ ՍՏԵՐԸ
Տրիբունալի նյութեր, Նորություններ«Տրիբուն» լրատվամիջոցի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը սկսվեց լրատվամիջոցի անվան շուրջ կատակներից։ Վարչապետը կառչեց բառից ու սկսեց կատակել՝ «Տրիբուն, տրիբուն, հա, նոր իմացա»։ Նա նաև առաջարկեց՝ կարելի էր միանգամից տրիբունալ անվանել ու վերջ տալ հարցին։ Ինչպես ասում են, ամեն կատակ իր ճշմարտության բաժինն ունի։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՈՒՄ ՀՀԿ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Տրիբունալի նյութեր, Նորություններ2018-ի իշխանափոխության մասին պաշտոնական պատմության մեջ մի դրվագ առանձնապես անհարմար հարցեր է առաջացնում։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նրա անվտանգությունն ապահովում էր Սերժ Սարգսյանին ենթակա պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը։

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չկարողացան փրկել Արցախը․ Փաշինյանի որոշումների գինը
Տրիբունալի նյութեր, ՆորություններՓաշինյանը պարտավոր է պատասխանել՝ ինչո՞ւ փոխեց բանակցային հարթակը, ինչո՞ւ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց գործուն երաշխիքների, և ինչո՞ւ իր քաղաքական որոշումների հետևանքով կործանվեց Արցախը։

