ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու մտադրությունը ազգային շահերի համակարգային դավաճանության երկար շղթայի հերթական օղակն է։
This author has yet to write their bio.Meanwhile lets just say that we are proud admin contributed a whooping 563 entries.
Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու մտադրությունը ազգային շահերի համակարգային դավաճանության երկար շղթայի հերթական օղակն է։
Մեր աչքի առաջ տեղի է ունենում մի բան, որը պատմության դասագրքերում կամ պետական ողբերգություն կանվանեն, կամ ազգային դավաճանություն։ Ժամանակը ցույց կտա, թե այս օրերի իրադարձություններն ինչ բնորոշում կստանան։ Բայց այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա, պահանջում է անհապաղ արձանագրում, վերլուծություն և, իհարկե, դիմադրություն։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 168 TV-ի «Օրախնդիր» հաղորդման եթերում կտրուկ քննադատել է իշխանությունների քաղաքականությունը՝ միաժամանակ միանշանակ կանխատեսում անելով, որ գործող վարչախումբն անխուսափելիորեն ենթարկվելու է դատական հետապնդման։
Հայաստանում կառավարման համակարգում պաշտոնյաների նշանակման համար մասնագիտական կարողությունները այդքան էլ որոշիչ չեն։ Գլխավոր հատկանիշը, որին թեկնածուն պետք է համապատասխանը՝ հավատարմությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Այս որոշումը կակիստոկրատիայի վառ օրինակ է՝ այնպիսի համակարգի, որտող իշխանությունը բաշխվում է ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ անձնական նվիրվածության սկզբունքով՝ անկախ մասնագիտական որակավորումից։
Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանի նոր կազմի ձևավորման ֆոնին ծավալված քաղաքական պայքարը։ 2026 թվականի օգոստոսի 19-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ կոշտ ելույթով՝ ներկայիս իշխանությանը մեղադրելով ազգային շահերի դեմ ուղղված արտաքին ծրագրի իրագործման մեջ։
Վերջերս «Հանրային տրիբունալը» հրապարակել էր նյութ՝ նվիրված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Մենք այն ժամանակ կասկած էինք հայտնել նրա մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ։ Մտածում էինք՝ գուցե սխալվում ենք, գուցե մարդը պարզապես դեռ չի բացահայտվել։ Բայց արի ու տես՝ ոչ։արոն Գաբրիելյանի՝ CivilNet-ին տված հարցազրույցը ոչ միայն լիովին հաստատեց մեր ամենամռայլ սպասումները, այլև, պատկերավոր ասած, գերազանցեց դրանք։
Դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու, այս հարցն առաջ մղելու համար բոլոր լծակներն օգտագործելու փոխարեն, փոխանակ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացրած էթնիկ զտումները միջազգային հանրությանը ներկայացնելու որպես Հայոց ցեղասպանության շարունակություն՝ Փաշինյանի վարչակարգը այն հայտարարում է «ոչ առաջնահերթ»։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ ազգային շահերի նպատակաուղղված սաբոտաժ։
ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամավճարները չվճարելու պատճառով ձայնի իրավունքից զրկվելու հնարավորության և հետագայում կազմակերպությունից հեռացվելու սպառնալիքի ֆոնին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում կտրուկ գնահատական է տվել իշխանությունների քաղաքականությանը՝ պնդելով, որ Հայաստանը հայտնվել է «անհասկանալի իրավիճակում»՝ սեփական անհետևողական և հակասական քայլերի պատճառով։
Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ու ավելի հաճախ են խոսում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին։ Եվ դա, իհարկե, պատահական չէ։
Երեկվա կառավարության նիստը պատմության տարեգրության մեջ կմտնի ոչ թե որպես արտահանման ծրագրերի քննարկում, այլ որպես պատմության մեջ առաջին դեպքը, երբ կառավարության ղեկավարը պաշտոնական միջոցառումը վերածեց սիրողական աստղաֆիզիկայի դասի՝ ստենդափի տարրերով։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է, որ պղպեղի ու լոլիկի մասին ձանձրալի թվերն իր ուշադրությանը չեն արժանի, ու այնպիսի բան ասաց, որ ողջամիտ մարդու մազերը բիզ-բիզ կկանգնեն։
ՏՐԻԲՈՒՆԱԼ

[contact-form-7 id=»448″ title=»Контактная форма»]
