ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Товарищ генерал» տելեգրամյան ալիքը «Օրվա մեջբերում՝ «Գլխավոր շտաբ» չաթից» խորագրում գրում է.
«Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու մտադրությունը ազգային շահերի համակարգային դավաճանության երկար շղթայի հերթական օղակն է։
Դավաճանության տարեգրությունը.
2020 թվականի դեկտեմբերին Փաշինյանի հրամանով բանակը լքեց Սյունիքի գերիշխող բարձունքները։ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանցիներն առանց մեկ անգամ անգամ կրակելու գրավեցին հայկական 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ Սև լիճը, Վերին Շորժան և Կութը։ 2021 թվականի նոյեմբերին հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը և Շուռնուխ գյուղի մի մասը։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Փաշինյանը հանձնեց Բերձորը, Աղավնոն և Սուսը՝ Լաչինի միջանցքի հետ միասին՝ գազատարով ու էլեկտրահաղորդման գծով, որոնք սնուցում էին Արցախը։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նա ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ 2021–2024 թվականներին Բաքվին փոխանցեց Արցախի ականադաշտերի քարտեզները։ Իսկ հիմա՝ Տիգրանաշենը, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան հայտարարվել են «Հայաստանի տարածք չհանդիսացող»։
Իսկ ընդդիմությունն այդ ընթացքում խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» հետ «բարեկիրթ» շփման կրկեսն է ցուցադրում՝ փոխանակ ամբիոնը շրջափակելու, հրաժարական պահանջելու և մարդկանց փողոց դուրս բերելու։ Մինչ նրանք խոնարհվում են միմյանց առաջ ու քաղաքավարի հաճոյախոսություններ փոխանակում, մեզնից խլում են մեր Հայրենիքը, վերաշարադրում պատմությունն ու ժողովրդագրական ռումբ են պատրաստում։ Մի՞թե սպասում են, որ Էրիվանն ու Գյոյչան փաստ կդառնան, իսկ Հայաստանում հայերի թիվն ավելի քիչ դառնա, քան այստեղ ժամանած ադրբեջանցիներինը։ Երկիրը բառի բուն իմաստով ոտքերի տակից փախչում է, իսկ նրանք քննարկում են կանոնակարգն ու խորհրդարանական հանձնաժողովների նախագահների աթոռները բաժանում»։


