ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՈՒՄ ՀՀԿ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

,

2018-ի իշխանափոխության մասին պաշտոնական պատմության մեջ մի դրվագ առանձնապես անհարմար հարցեր է առաջացնում։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նրա անվտանգությունն ապահովում էր Սերժ Սարգսյանին ենթակա պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը։

2018 թվականի մայիսի 5-ին 168.am-ը գրել էր, որ Փաշինյանի անվտանգությունն ուժեղացվել է, իսկ թիկնապահներին տրամադրել է Հարությունյանը։ Հունիսի 1-ին վերջինս անձամբ հաստատել էր, որ շուրջ մեկուկես ամիս ապահովում է Փաշինյանի անվտանգությունը։

Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ամբիոնից բոցաշունչ ելույթներ էին ունենում՝ պնդելով, որ Փաշինյանի իշխանության գալը սպառնալիք է Արցախի համար, և նրան մեղադրում էին Արցախը հանձնելու մտադրության մեջ։ Բայց մի հարց այդ հռետորաբանության հետևում մնում է անպատասխան․ եթե Փաշինյանը գալիս էր Արցախը հանձնելու, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի համակարգը ուժեղացնում նրա անվտանգությունը։

Ինչպե՞ս է համադրվում «ազգային աղետի» մասին ՀՀԿ-ի հրապարակային ահազանգը այն փաստի հետ, որ Սերժ Սարգսյանի օրոք նշանակված պաշտոնյան ապահովում էր նույն մարդու անվտանգությունը, որին հանրապետականները ներկայացնում էին որպես Արցախի համար վտանգ։ Իսկ մայիսի 8-ին ՀՀԿ պատգամավորների ձայներով Փաշինյանն ընտրվեց վարչապետ։

Այս փաստերը ստիպում են այլ կերպ նայել 2018 թվականի իրադարձություններին։ Արդյո՞ք «թավշյա հեղափոխությունը» հանրությանը ներկայացված քաղաքական առճակատում էր, թե՞ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպած իշխանության փոխանցման բեմադրություն։ Ուժային համակարգի վարքագիծն ու ՀՀԿ-ի խորհրդարանական որոշումը այս հարցը դարձնում են անխուսափելի։

Սակայն պատմությունը այսքանով չի ավարտվում։ 2021 թվականի ապրիլի 15-ին՝ 65 տարեկանում, уմահացավ Հրաչյա Հարությունյանը։ Նրա ընտանիքի և բուժհաստատության հաղորդագրությունների համաձայն՝ մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ 2022 թվականի հունվարի 1-ին մահացավ նաև Գրիգորի Հայրապետովը, որը 2018-ին փոխարինել էր Հարությունյանին և ղեկավարել Փաշինյանի անվտանգությունն ապահովող ծառայությունը։ Նրա մահվան մասին հրապարակումներում ևս նշվել էր սրտի կաթվածի վարկածը։

Երկու նախկին ղեկավար, նույն ծառայություն, երկու մահ, և երկու դեպքում էլ՝ սրտի կաթվածի մասին հաղորդումներ։ Այս համընկնումը լրացուցիչ հարցեր է ծնում այն ծառայության նախկին ղեկավարների մասին, որոնք տարբեր ժամանակներում պատասխանատու էին եղել Փաշինյանի անվտանգության համար։ Նրանց մահերի հանգամանքների վերաբերյալ ամբողջական հրապարակային տեղեկությունների բացակայությունն էլ չի փարատում այդ հարցերը։

Հարությունյանի և Հայրապետովի մահերը Փաշինյանի իշխանության տարիներին տեղի ունեցած միակ աղմկահարույց մահերը չեն։ «Հանրային տրիբունալի»՝ հուլիսի 8-ին հրապարակած հոդվածը ներկայացնում է մահերի մի ամբողջ շարք՝ Մհեր Եղիազարյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան, Գուրգեն Եղիազարյան և այլ անուններ։

Վերադառնալով այսօրվա հրապարակման թեմային՝ ևս մեկ անգամ արձանագրենք․ Սերժ Սարգսյանի ուժայինները պաշտպանում էին Փաշինյանին, ՀՀԿ-ն նրան մեղադրում էր Արցախը հանձնելու մտադրության մեջ, իսկ վերջում նույն ՀՀԿ-ի պատգամավորները քվեարկեցին նրա օգտին։ Այս հակասությունների համադրությունը ևս մեկ ապացույց է, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» Փաշինյանին իշխանությունը սկուտեղի վրա մատուցելու քաղաքական բեմադրություն Էր։