ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԻԲՈՒՆԱԼՆ ԱՐԴԵՆ ԿԱ․ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ԻՐ ՍՏԵՐԸ

,

Разговор журналистки издания «Трибун» Рипсиме Джебеджян с Николом Пашиняном начался с шуток вокруг названия издания. Премьер ухватился за слово и принялся шутить: «Трибуна, трибуна, да, только сейчас узнал». Он также предложил: можно было сразу назвать всё «Трибуналом» и покончить с вопросом. Как говорится, в каждой шутке есть доля правды.

Всё это могло бы показаться смешным, если бы годы правления Пашиняна не были связаны с национальными трагедиями, потерей Арцаха и насильственным изгнанием более 100 тысяч арцахских армян. На этом фоне премьер смеётся над словом «Трибунал», а журналистка напоминает ему о его собственных заявлениях. Контраст очевиден: играть словами легко, говорить о последствиях собственных решений гораздо труднее.

Այդ բառախաղին հաջորդեց շատ ավելի լուրջ խոսակցություն։ Ջեբեջյանը Փաշինյանին հիշեցրեց նրա հրապարակային հայտարարություններից և խոստումներից տասը օրինակ, որոնք սուտ են դուրս եկել։ Լրագրողը պատրաստ էր ներկայացնել ևս իննսունը։ Այսպիսով՝ վարչապետին հնարավորություն տրվեց պատասխանելու ոչ թե վերացական մեղադրանքների, այլ իր իսկ հնչեցրած խոսքերի մասին կոնկրետ հարցերին։

Լրագրողի թվարկած փաշինյանական հայտարարությունները վերաբերում էին ԵԱՏՄ-ից Հայաստանի չստացած օգուտներին, ժամկետանց տուգանքներն ու սպառողական և գյուղատնտեսական վարկերի տույժերը զրոյացնելու խոստմանը, Արցախի հարցով բանակցությունների մանրամասները հանրությանը ներկայացնելու հավաստիացմանը, արագաչափերը հանելու պահանջին և այն հայտարարությանը, թե Փաշինյանը չի կարող բանակցել Արցախի անունից։

Լրագրողը հիշեցրեց նաև «Նոր Հայաստանում» շքեղություն սիրողների, Bentley-ներով շրջողների ու նախկին համակարգի ներկայացուցիչների տեղ չլինելու խոստումը, «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի ձևակերպումը, «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» արտահայտությունը, 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիքի մասին պնդումը և հավաստիացումը, թե Ադրբեջանին չեն տա Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու հնարավորություն։

Փաշինյանը կարող էր հերթով անդրադառնալ այդ հայտարարություններին՝ ցույց տալով, թե որոնք են կատարվել, որոնք՝ ոչ, և ինչու են փոխվել իր դիրքորոշումները։ Փոխարենը նա հայտարարեց, որ այդ թեմաներով տասնյակ անգամներ խոսել է, ուստի լրագրողը կարող է գտնել իր նախորդ պատասխանները։ Հետո անցավ մարդկանց ընկալումների փոփոխության մասին փիլիսոփայելուն, հիշատակեց տարբեր տարիների իր հայտարարությունները և անգամ չորրորդ դասարանում գրած շարադրությունը։

Ահա վարչապետի հաշվետվությունը՝ գնացեք, փնտրեք հին ելույթներս։ Եթե չեք վստահում, ուրեմն հիշողության խնդիր ունեք։ Իսկ եթե ես նախկինում մի բան եմ ասել, հետո՝ այլ բան, դա իմ ստացած գիտելիքի ու փորձի արդյունքն է։ Այս տրամաբանությամբ քաղաքական խոստումն այլևս պարտավորություն չէ, այլ ժամանակավոր տրամադրություն, իսկ դրա չկատարման մասին հարցը կարելի է փակել նախկին ելույթների հղումով։

Միայն թե Փաշինյանից ոչ ոք չէր պահանջում հավատարիմ մնալ չորրորդ դասարանի շարադրությանը։ Նրանից հարցնում էին որպես քաղաքական գործչի և պետության ղեկավարի արած հայտարարությունների մասին։ Մարդը կարող է փոխել իր կարծիքը, բայց իշխանության ղեկին կանգնած գործչի համար դիրքորոշման փոփոխությունը բացատրություն է պահանջում։ Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ են փոխվել որոշումները, և ո՞վ է պատասխանատու դրանց հետևանքների համար։ Փաշինյանը, բնականաբար, այս հարցերին չպատասխանեց։ Նա չէր էլ կարող պատասխանել, քանի որ հստակորեն գիտակցում է իր կատարած հանցանքի իրական ծավալը։

Արցախի հարցում հակասությունն հատկապես ծանր է։ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ասում էր, որ չի կարող բանակցել Արցախի անունից, իսկ հետագայում նրա ղեկավարած իշխանությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Նա նաև հավաստիացնում էր, որ Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնելու հնարավորություն չի տրվի։ Արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ, և հայ բնակչությունը բռնի տեղահանվեց։ Իսկ Փաշինյանը մատը մատին չխփեց այդ ամենը կանխելու համար։ Հետևաբար, նախկին հավաստիացումներն ու հետագա իրադարձությունները միմյանցից բաժանող անդունդը ոչ մի բառախաղ չի կարող ծածկել։

Փաշինյանի բացատրությունը, թե Ղարաբաղի հարցի ընկալումը փոխվել է իրականության հետ բախվելու արդյունքում, ավելի շատ արդարացման փորձ է, քան հաշվետվություն։ Իրականության հետ բախվել է ամբողջ երկիրը, բայց ճակատագրական որոշումները կայացրել են իշխանության ներկայացուցիչները։ Նրանցից է պահանջվում պարզաբանել՝ ինչու հանրությանը տրվեցին այդպիսի հավաստիացումներ, ինչու հետագա քաղաքականությունը կտրուկ տարբերվեց դրանցից և ինչ պատասխանատվություն է ստանձնում իշխանությունը տեղի ունեցածի համար։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, նախկին հայտարարությունների և հանրությանը տրված հավաստիացումների համատեքստում, քաղաքական ու բարոյական գնահատմամբ որակվում է որպես պետական և ազգային դավաճանություն։ Սա ծանր մեղադրանք է, որը պետք է հիմնավորվի կոնկրետ որոշումներով, հայտարարություններով ու դրանց հետևանքներով։ Իրավական պատասխանատվության հարցը լուծվում է կիրառելի օրենքների և պատշաճ դատաքննության հիման վրա։ Բայց Փաշինյանի կառավարման օրոք պատշաճ դատաքննության մասին խոսելը ավելորդ է, քանի որ բոլոր իշխանության ճյուղերը փաստացի գտնվում են գործող վարչապետի ենթակայության տակ, ինչը իր հերթին Սահմանադրության կոպիտ խախտում է։

Վարչապետի՝ «տրիբունալ» բառի շուրջ ծիծաղը կարող է ավարտել զրույցը, բայց չի կարող ավարտել պատասխանատվության հարցը։

Հետևաբար պետք է փաստենք, որ հնչեցված հարցերի պատասխանները ստանալու համար գործող վարչապետը պետք է կանգնած լիներ ոչ թե լրագրողների առջև, այլ տրիբունալի առջև՝ լսելով իր նկատմամբ դատավճիռը։