
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԱՎԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳևՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Նորություններ«Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար»։

ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՍԵՐԸ
ՆորություններՆիկոլ, ախր ո՞նց անենք, որ հանդարտվես ու դադարես պայքարել։ Եթե սիրում ես երկիրդ և իսկապես ազատություն ու անկախություն ես կամենում նրան, ապա պարզապես մի կողմ քաշվիր մեր հանրապետության ճանապարհից: Եթե դա անես, ապա շուտով քո աչքով կտեսնես, թե ինչպես է լիարժեք ու անվտանգ կյանք հաստատվում ազատ ու անկախ Հայաստանում, որին դու իբր սիրում ես: Տարօրինակ սիրով:

ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱԼՈՒ ՄԵՂՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾ
ՆորություններՕրերս Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ որոշեց հանրությանը բացատրել, թե ով է «ճիշտ» հայը, ով՝ «սխալ», ով է արժանի հարգանքի, իսկ ով՝ հրապարակային նվաստացման։ Եվ, պետք է խոստովանել, այս հարցում իշխանությունն արդեն հասել է որոշակի «կայունության»․ եթե նախկինում մարդկանց բաժանում էին «սևերի» ու «սպիտակների», «նախկինների» և «ներկաների», ապա այժմ բաժանում են զոհվածների ու ողջ մնացածների։

Հարութ Սասունյան․ Կպահպանի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո
ՆորություններՀարութ Սասունյան իր հոդվածում անդրադարձել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ դրանք ներկայացնելով ոչ միայն որպես իշխանության հերթական վերարտադրության փորձ, այլև որպես Հայաստանի ապագայի համար ճակատագրական հանգրվան։ Սասունյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ութ տարիները, իր գնահատմամբ, ուղեկցվել են ծանր քաղաքական ու ազգային կորուստներով՝ սկսած 2020 թվականի պատերազմից մինչև Արցախի հայաթափում և Հայաստանի տարածքային ու անվտանգային խնդիրներ։

«ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏԸ»․ ԻՆՉՊԵՍ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՐՁՆԻ ԱՆԱՊԱՏ
ՆորություններԵվ եթե ԵԱՏՄ շուկան փակվի, փլուզման շղթայական գործընթացը կսկսվի ակնթարթորեն։ Փակվում է գինեգործարանը՝ առանց աշխատանքի են մնում ոչ միայն դրա աշխատակիցները, այլ նաև շշերի, պիտակների, խցանների մատակարարները, փոխադրող ընկերությունները և այն խանութները, որտեղ վաճառվում էր ապրանքը։

ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՓՍԻԽՈԶԸ ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՌԵՍՈՒՐՍ
ՆորություններԵրեկվա օրը, առանց չափազանցության, կարելի է անվանել նիկոլական իշխանության «ամենաբերքառատ» օրերից մեկը՝ արցախցիների նկատմամբ ատելություն բորբոքելու առումով։ Ընդ որում, այդ «բերքը» քաղվում էր բացահայտ մոլուցքով, գրեթե մոլագար համառությամբ, ասես խոսքն արդեն ոչ թե նախընտրական քարոզարշավի, այլ հայ ժողովրդի մի ստվար հատվածի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության մասին է:

...ԵՎ ՍԱ՞ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՆորություններՄի՞թե հայ ժողովուրդը կրկին պատրաստ է որպես ազգի առաջնորդ ընդունել մի մարդու, ում անունը վաղուց դարձել է դավաճանության հոմանիշ։ Նրան, ով սովոր է տեսախցիկների առաջ հագեցնել քաղցը՝ չնկատելով խղճի քաղցը, ում գոռգոռոցներն ու սպառնալիքները խլացնում են բանականության ձայնը, իսկ հիստերիաներն ու փողոցային խուժանի բառապաշարը դարձել են վարքագծի նորմա։ Մի՞թե Հայաստանը դատապարտված է երկրի ճակատագիրը հանձնել մի անհատի ձեռքը, ով զուրկ է տարրական քաղաքավարությունից ու մարդկային արժանապատվությունից։

«ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ ինչ վտանգների մասին է ակնարկում Մոսկվան»
ՆորություններՎերջին շրջանում ՌԴ ամենաբարձր մակարդակից եկող ազդակներն ուղղված են հայ ժողովրդին՝ որպես նախազգուշացում, թե ինչ է սպասվելու Հայաստանին, եթե հայ ժողովուրդը որոշի վերընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այս անգամ Ռուսաստանը հաշվի չի առնելու դարավոր բարեկամությունը, որը կառուցվել է փոխադարձ հարգանքի վրա։

Շուշին «դժգու՞յն էր», թե լքված եվ դավաճանված
Տրիբունալի նյութեր, ՆորություններՆիկոլ Փաշինյանը միաժամանակ խոստովանում էր երկու բան․ առաջին՝ Շուշին իր համար քաղաքական սակարկության առարկա էր նույնիսկ պատերազմի ընթացքում, երկրորդ՝ Շուշիի համար զոհված տղաների արյունը հետագայում օգտագործվում էր որպես սեփական անմեղության քարոզչական ալիբի։ Փաստորեն, պետության ղեկավարը սեփական ձախողումը փորձում է ծածկել զոհվածների մարմիններով։

Ի ՎԵՐՋՈ, ՆԻԿՈԼԸ ՄԵՂԱՎՈ՞Ր Է, ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ․ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑՐԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նորություններ, Վկաներ44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը արտաբերեց մի նախադասություն, որը հետագայում դարձավ ամբողջ կապիտուլյանտ վարչախմբի հոգեբանական ախտորոշումը․ «Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Այդ խոսքերը պատահական չէին։ Դրանք մարդու խոսքեր էին, որը գիտակցում էր կատարված աղետի մասշտաբը, բայց միաժամանակ հասկանում էր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական, դատաիրավական ու քարոզչական ամբողջ մեքենան իրեն կպաշտպանի, կարդարացնի, կլվանա արյունը, կջնջի մեղքի հետքերը։ Եվ այդպես էլ եղավ։

