
ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՏՎԵՐՆ Է
Նորություններ, ՎկաներԱրթուր Համբարձումյանի համոզմամբ՝ Հայաստանի այսօրվա ընդդիմադիր դաշտի զգալի մասը շարունակում է գտնվել Սերժ Սարգսյանի քաղաքական ազդեցության ներքո, իսկ Փաշինյանի դեմ պայքարի անվան տակ հասարակությանը կրկին փորձում են վերադարձնել նախկին իշխանության ներկայացուցիչներին։

«ՆՐԱՆՔ ԴԱ TRIPP ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ». Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ
Տրիբունալի նյութեր, ՆորություններԵրևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսել այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։ Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով Զանգեզուրի միջանցք։ Քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ․ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ․ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
ՆորություններԳերատեսչության ղեկավարի խոսքով՝ քննության ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ զինծառայողների ինքնասպանությունները կարող էին կապված լինել որոշակի աղանդավորական կազմակերպությունների անդամակցելու հանգամանքի հետ։ Պողոսյանը պատմեց նաև մի անձի մասին, որը, ըստ քննության նյութերի, ինքնասպանության հակումներ ուներ և քարոզում էր ինքնասպանության վարքագիծը։ Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, որոնք, ներգրավված մասնագետների պնդմամբ, բնորոշ են նման հակումներ ունեցող մարդկանց։

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ՝ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ․ ԴՈՒՔ ԻՆՔՆԵՐԴ ԵՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴԱՐՁՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ
Նորություններ, Վկաներ2018 թվականի մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն նպաստել են նաև այն հանրապետականները, որոնք այսօր փորձում են ուրանալ սեփական քաղաքական որոշումները և 2018 թվականի իշխանափոխության ամբողջ պատասխանատվությունը բարդել ժողովրդական շարժման վրա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակային հայտարարությամբ հակադարձել է ՀՀԿ-ական գործիչների՝ մասնավորապես Էդուարդ Շարմազանովի վերջին պնդումներին՝ հիշեցնելով ութ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների իրական հաջորդականությունը։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
ՆորություններՓաշինյանի հեռացումն այլևս իշխանության կամ ընդդիմության միջև քաղաքական մրցակցության հարց չէ։ Այն հայկական պետականության պահպանման հրամայականն է։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի, Հայաստանից կարող է մնալ ընդամենը թուրքական վիլայեթ՝ եվրոպական ցուցանակով։ Արտաքուստ՝ ժամանակակից, բարեկարգ, եվրոպական։ Իսկ ներսում՝ առանց ինքնիշխանության, առանց ազգային ապագայի և, ի վերջո, առանց հայերի։

ԿԸՀ-Ի ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ․ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՆորություններԱյժմ ընդդիմության բարոյական պարտքն է իր ողջ քաղաքական ուժն ուղղել արտահերթ ընտրությունների հասնելուն, այլ ոչ թե խորհրդարանական ներկայացումներին մասնակցելուն։ Պետք է հասնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը։

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ 2018-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP
Տրիբունալի նյութեր, Նորություններ, ԳործընթացՀայաստանի ողբերգությունը միայն կորցրած տարածքները և զոհված զավակները չեն։ Ողբերգությունն այն է, որ այդ ամենը կատարվել է ներքին թշնամու ձեռքերով։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ կռվել է արտաքին թշնամու դեմ, բայց ամենածանր կորուստները հաճախ կրել է այն ժամանակ, երբ իր իսկ ներսում գտնվել են մարդիկ, որոնք թշնամու համար ճանապարհ են հարթել։ Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ ներքին թշնամին «զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու»։ Այսօր այդ խոսքերը սարսափելի արդիականություն են ստացել։

«ԷՐԱՏՈՆ» ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՑԻՆԻԶՄԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
ՆորություններՊետական արժանապատվությունից խոսող Աննա Հակոբյանը հայտարարում է, թե տեղյակ չէ Անուշ Ապետյանի գերեվարման, խոշտանգումների և սպանության հանգամանքներից, քանի որ դա իր գործառույթների մեջ չի մտնում։ Այդ պատասխանը պարզապես անհավանական է։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ հայ կին զինծառայողի նկատմամբ կատարված վայրագությունների մասին խոսում էր ամբողջ Հայաստանը։ Դրանք ցնցել էին երկիրը, լայնորեն լուսաբանվում էին մամուլում։ Աննա Հակոբյանը չէր կարող չլսել։ Բայց, պարզվում է, հայ կնոջ դաժան սպանությունը նրա ուշադրությանն արժանի թեմա չէ։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂԻ
ՆորություններՓաշինյանը պետք է դադարի միջազգային ուշադրությունը շփոթել միջազգային երաշխիքների հետ։ Վաշինգտոնը պաշտպանելու է նախևառաջ ամերիկյան շահերը, Մոսկվան՝ ռուսական, Թեհրանը՝ իրանական, Անկարան ու Բաքուն՝ իրենցը։ Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը պարտավոր է ներկայացնել Հայաստանի շահերը, այլ ոչ թե հուսալ, որ ինչ-որ մեկը դա կանի իր փոխարեն։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ԴԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՆորություններՊետական պարտքի բեռը կդառնա անտանելի, արտահանումը կշարունակի նվազել, իսկ բյուջեն կխեղդվի պարտքի սպասարկման վճարների ծանրության տակ։ Այդ ժամանակ Փաշինյանն, իր սովորության համաձայն, կասի, թե պատասխանատվությունն իր վրա է վերցնում, բայց մեղավոր կհռչակի Ռուսաստանին։ Ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականից ի վեր բոլոր դժբախտությունների մեղավոր էին հռչակվում «նախկինները»։

