Общественный Трибунал
  • Տուն
  • Տրիբունալ
    • Մեղադրյալներ
    • Վկաներ
  • Փաստեր
  • Նյութեր
  • Նորություններ
  • AR
  • RU
  • EN
  • Բաժանորդագրվել
  • Search
  • Menu

ՏՐԻԲՈՒՆԱԼ

Հայաստանի Հանրային Տրիբունալի գործընթացներ. նիստեր, նյութեր, Նորություններ

Կարդալ ավելին

Տրիբունալի նյութեր

Վկաների ցուցմունքներ, ԶԼՄ-ների հրապարակումներ, լուսանկարներ և տեսանյութեր

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԱՍՊԵՏՆԵՐԸ»․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
Հայաստանում բրիտանական ազդեցության պատմությունը 2018 թվականի ապրիլին սկսված իրադարձություններով չի սահմանափակվում։ «Թավշյա հեղափոխությունից» դեռ շատ առաջ Հայաստանում արդեն հյուսվում էր գործարար, կրթական ու քաղաքական կապերի մի ամբողջ ցանց։ Դրա մեջ ներգրավված էին հայազգի բրիտանացի գործարարներ, Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային ֆինանսական կառույցներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչներ։
Կարդալ ավելին
21.11.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/11/britanskie-marionetki.png 500 750 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-11-21 17:27:202026-11-21 17:27:20ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԱՍՊԵՏՆԵՐԸ»․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԴՈՒՆԴԸ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
Ծանոթանալով Արցախի բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ աչք է զարնում մի հանգամանք․ կառավարությունն իր վարած քաղաքականությունը հիմնականում գնահատում է հատկացված գումարներով, տրամադրված հավաստագրերի քանակով և օգնություն ստացած մարդկանց թվով։ Մինչդեռ արցախցիներն այդ քաղաքականության արդյունավետությունը չափում են բոլորովին այլ չափանիշներով՝ տանիք ունենա՞լու, մասնագիտությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորությամբ։ Այսպիսով, իշխանությունն ու մարդիկ հաճախ ապրում են երկու բոլորովին տարբեր իրականություններում։
Կարդալ ավելին
18.11.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/11/nbksuhl2hfklnsq3ib6brnop2z318ji-mifgnuwr9mobddebbizcnty8qdjf6rej58vu9memmok3ee2nhsr6iseo9g1n_wjjy_mjqewzgj1xgiitzhojeq.jpg 630 1200 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-11-18 10:03:512026-11-18 10:56:36ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԴՈՒՆԴԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
Վահրամ Աթանեսյանը քաղաքական այս սպասարկող խմբի բավական բնորոշ ներկայացուցիչ է։ Մարդ, որն անցել է Արցախի խորհրդարանի, ամերիկյան պետական ֆինանսավորմամբ գործող մեդիահամակարգի և Տեր-Պետրոսյանի քաղաքական դպրոցի միջով, այսօր օգնում է հիմնավորել այն ուղեգիծը, որի հետևանքով Արցախն աստիճանաբար դուրս է մղվում Հայաստանի սահմանադրական և քաղաքական գիտակցությունից։
Կարդալ ավելին
17.11.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/11/vagram-atanesjan.jpg 520 810 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-11-17 09:54:222026-11-17 09:54:22ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ

ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՔՍԱՆ ՕՐ ԱՆՑ։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն էր Ստեփանավանում կայացած ընտրություններում։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 21-ին՝ քվեարկությունից ընդամենը չորս օր առաջ՝ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում։ Հիմա նա այլևս չկա, իսկ քրեական գործը, որով նախընտրական քարոզարշավի ամենաթեժ օրերին նրան զրկեցին ազատությունից, այդպես էլ դատարանում չի քննվի մեղադրյալի մասնակցությամբ։
Կարդալ ավելին
11.11.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/11/arsen-grigorjan.jpg 600 900 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-11-11 13:03:382026-11-11 14:29:17ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

«ՆՐԱՆՔ ԴԱ TRIPP ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ». Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
Երևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսել այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։ Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով Զանգեզուրի միջանցք։ Քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։
Կարդալ ավելին
09.11.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/11/tripp.png 500 750 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-11-09 10:26:292026-11-09 10:26:29«ՆՐԱՆՔ ԴԱ TRIPP ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ». Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ 2018-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP

Տրիբունալի նյութեր, Նորություններ, Գործընթաց
Հայաստանի ողբերգությունը միայն կորցրած տարածքները և զոհված զավակները չեն։ Ողբերգությունն այն է, որ այդ ամենը կատարվել է ներքին թշնամու ձեռքերով։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ կռվել է արտաքին թշնամու դեմ, բայց ամենածանր կորուստները հաճախ կրել է այն ժամանակ, երբ իր իսկ ներսում գտնվել են մարդիկ, որոնք թշնամու համար ճանապարհ են հարթել։ Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ ներքին թշնամին «զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու»։ Այսօր այդ խոսքերը սարսափելի արդիականություն են ստացել։
Կարդալ ավելին
05.11.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/11/hronika-predatelstva-2.png 500 888 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-11-05 08:17:112026-11-05 08:51:29ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․ 2018-Ի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP

ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
63 ՔՊ պատգամավորների ձայներով Ազգային ժողովը լեգիտիմացրեց 2018 թվականից սկսած պետական դավաճանության եզրափակիչ փուլը։ Այն սկսվեց Արցախը պաշտպանելու խոստումներով, անցավ պատերազմի ու տարածքների կորստի միջով և հասավ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող նախագծի իրականացմանը։ Պետական դավաճանության մեղադրանքն այսուհետ ուղղվում է նաև այդ 63 պատգամավորներից յուրաքանչյուրին։ Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։ Վաղ թե ուշ նրանք բոլորը՝ առանց բացառության, կանգնելու են ազգային տրիբունալի առջև։
Կարդալ ավելին
29.10.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/10/puit-k-tripp.png 500 888 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-10-29 11:55:572026-10-29 11:58:14ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ TRIPP․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՅՈՒՆԻՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
Խնդիրը միայն այն չէ, որ Երևանը հեռանում է Մոսկվայից։ Պետությունն իրավունք ունի փոխելու արտաքին քաղաքական ուղղությունը։ Հարցն այն է, թե ինչ պայմաններով են ընդունվում որոշումները, ինչ երաշխիքներ է ստանում Հայաստանը, ինչ է կորցնում դրա դիմաց, և ինչու է խաղաղության ու անվտանգության մասին հայտարարությունները շարունակաբար հակասում արդեն իսկ ստացած արդյունքների հետ։
Կարդալ ավելին
27.10.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/04/nikol-pashinjan-1.jpg 720 1280 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-10-27 10:18:462026-10-27 10:18:46ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՅՈՒՆԻՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԻԲՈՒՆԱԼՆ ԱՐԴԵՆ ԿԱ․ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ԻՐ ՍՏԵՐԸ

Տրիբունալի նյութեր, Նորություններ
«Տրիբուն» լրատվամիջոցի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը սկսվեց լրատվամիջոցի անվան շուրջ կատակներից։ Վարչապետը կառչեց բառից ու սկսեց կատակել՝ «Տրիբուն, տրիբուն, հա, նոր իմացա»։ Նա նաև առաջարկեց՝ կարելի էր միանգամից տրիբունալ անվանել ու վերջ տալ հարցին։ Ինչպես ասում են, ամեն կատակ իր ճշմարտության բաժինն ունի։
Կարդալ ավելին
24.10.2026
https://armtribunal.com/wp-content/uploads/2026/10/ripsime-dzhebedzhjan-i-nikol-pashinjan.jpg 720 1280 admin /wp-content/uploads/2025/03/logo_main.png admin2026-10-24 15:24:532026-10-25 03:23:38ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԻԲՈՒՆԱԼՆ ԱՐԴԵՆ ԿԱ․ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ԻՐ ՍՏԵՐԸ
Բոլոր նյութերը

Տրիբունալի ընթերցողների հարցում

Արցախի բնակիչների նյութական կորուստների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձեվաթուղթ

Համաձա՞յն եք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության, պատերազմի միտումնավոր սադրանքի և սահմանադրական կարգը տապալելու համար։

Հայաստանի Հանրային Տրիբունալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առաջադրում է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով («Պետական դավաճանություն»)՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և արտաքին անվտանգությանը վնաս հասցրած գործողությունների համար, ներառյալ՝ պատերազմի միտումնավոր սադրումը, պետական և ռազմական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը, ինչպես նաև թշնամական գործունեությանը նպաստելը, ինչը հանգեցրել է Արցախի կորստին և հայկական բնակչության զանգվածային տեղահանությանը։ Նիկոլ Փաշինյանի դեմ առաջադրվում է նաև մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»)՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի փաստացի խախտման, դատական համակարգի նկատմամբ քաղաքական ճնշումների, իրավապահ մարմինները քաղաքական ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի գործիք դարձնելու և հայկական պետականության սահմանադրական հիմքերը խարխլելու համար։

Կարդալ ավելին

Ֆայլը ընտրված չէ

Դեկրետ

Հանրային տրիբունալ ստեղծման մասին

1991-2025թթ.ընթացքում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ պետական և քաղաքական գործիչների կողմից կազմակերպվել և կատարվել են ծանր հանցագործություններ ՝ այդ թվում նաև արտաքին ուժերի մասնակցությամբ: Նշված հանցագործությունները հազարավոր կյանքերի և զգալի տարածքների կորստի, երկրի անվտանգության հիմքերի խարխլման պատճառ են դարձել ։ Այլ օբյեկտիվ գնահատական, ցավոք, գոյություն չունի ։

Հայությունը ցեղասպանության նոր փուլ է վերապրում։ 

Արցախը հայաթափված է, Սյունիքը ՝ վտանգված, Երևանում իշխանությունը զավթված է արտաքին ուժերի խամաճիկների կողմից։ Հայաստանից հայերի զանգվածային արտագաղթը, որը խրախուսվում է իշխանությունների կողմից ներքին լարվածությունը թուլացնելու համար, դատարկում է մեր հայրենիքը։ Հայաստանից պլացդարմ են պատրաստում Իրանի վրա հարձակվելու համար, արհեստականորեն ուռճացվում է Ռուսաստանի հետ թշնամանքը։ Ուրվագծվում է Հայաստանի տարածքում արտաքին ուժերի մասնակցությամբ ավերիչ պատերազմի հեռանկարը։

Հայաստանի հայրենասերների միավորումը հռչակում է "Հանրային տրիբունալի" ստեղծումը (ՀՏ)։

ՀՏ-ն ստեղծված է հայ ժողովռդի ինքնապաշտպանության իրավունքի, միջազգային նորմերի հիման վրա և իր գործունեությունը կծավալի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան։

Գործընթացի օրինականությունը ապահովվում է Հայաստանի Հանրապետության և սփյուռքի ներկայացուցիչների նույնականացվելի ստորագրությունների հավաքագրմամբ։

ՀՏ-ն հավաքում և բազմակողմանիորեն ուսումնասիրում է Հայոց պետության պատմության նշված ժամանակահատվածում հայ ժողովրդի շահերի դավաճանության, քաղաքական կոռուպցիայի, քրեական և պատերազմական հանցագործությունների բոլոր բաղադրիչները:

ՀՏ-ն զբաղվելու է Արցախից փախստականների հարցերով, այդ թվում ՝ փաստաթղթավորելու նրանց նյութական կորուստները։

Կարդալ ավելին

Առաքելություն

Հանրային տրիբունալի առաքելությունն է պաշտպանել հայ ժողովրդի օրինական իրավունքները՝ սեփական ժողովրդի և պետության դեմ հայ քաղաքական գործիչների հանցագործությունների փաստերի և ապացույցների հավաքագրման, հետազոտման և ներկայացման միջոցով, որոնք հանգեցրել են Արցախի կորստի՝ հայ բնակչության էթնիկ զտմամբ, և Հայաստանի Հանրապետության համար ծայրահեղ գոյաբանական սպառնալիքների։

Հանրային Տրիբունալի նպատակն է վերականգնել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, համախմբել Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ առ այսօր շարունակվող Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու և հետագայում այն կանխելու գործում:

Ճշմարտություն

Հանրային Տրիբունալի մասնակից եւ դիտորդ կարող են դառնալ բոլոր հայերը, այդ թվում ՝ ականատեսները, փորձագետները եւ այլ անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ ունեն նշված պատմական ժամանակաշրջանում պետական իշխանության մարմինների եւ պետական գործիչների գործունեության մասին։

Հանրային Տրիբունալի նիստերը տեղի կունենան երդվյալ ատենակալների մասնակցությամբ և դատավորի նախագահությամբ: Տրիբունալի համար նյութեր է պատրաստում քարտուղարությունը, որը կազմված կլինի Հայաստանի ոչ անտարբեր հայրենասերների թվից։

Արդարադատություն

Հանրային տրիբունալի գործընթացներին կհետևեն երդվյալ ատենակալները, որոնք էլ կկայացնեն դատավճիռը: Երդվյալ ատենակալներից յուրաքանչյուրը, առաջին հերթին, բացարձակ չեզոք մարդ է, երկրորդ ՝ հայտնի հայ, հասարակական գործիչ կամ իր ոլորտի պրոֆեսիոնալ։

Պետության և ազգի դեմ ուղղված հանցագործությունները պետք է բազմակողմանի հետազոտվեն, մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն՝ դուրս բերվեն քաղաքական գործընթացներից և դատապարտվեն Հայաստանում պետական արդարադատության կողմից:

Ամբաստանյալները

Դատավորներ

Դատախազ

Ժյուրի

Վկաներ

ՏՐԻԲՈՒՆԱԼ

Տրիբունալ

  • Ամբաստանյալները
  • Հայտարարություններ
  • Վկաներ

Գործընթաց

  • Գործի նյութեր

Կոնտակտներ

Բաժանորդագրվել
Հայկական հանրային տրիբունալ © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից նյութերի պատճենումն արգելվում է առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ համաձայնության:

Գրանցվեք տրիբունալի համար

Լրացրե՛ք ձևաթղթի տվյալները և ձեր ձայնը կհաշվվի:

[contact-form-7 id=»448″ title=»Контактная форма»]

Scroll to top