Ի ՎԵՐՋՈ, ՆԻԿՈԼԸ ՄԵՂԱՎՈ՞Ր Է, ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ․ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑՐԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը արտաբերեց մի նախադասություն, որը հետագայում դարձավ ամբողջ կապիտուլյանտ վարչախմբի հոգեբանական ախտորոշումը․ «Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Այդ խոսքերը պատահական չէին։ Դրանք մարդու խոսքեր էին, որը գիտակցում էր կատարված աղետի մասշտաբը, բայց միաժամանակ հասկանում էր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական, դատաիրավական ու քարոզչական ամբողջ մեքենան իրեն կպաշտպանի, կարդարացնի, կլվանա արյունը, կջնջի մեղքի հետքերը։ Եվ այդպես էլ եղավ։

