«ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ», ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Գիտե՞ք, երբ բարձր ամբիոնից հնչում են բառեր, որոնցից միաժամանակ փչում է և՛ գլամուրային երազանքի, և՛ վառոդի հոտը, դա արդեն մտահոգիչ է։ Իսկ երբ այդ բառերն արտասանում է վարչապետը, դա պարզապես մտահոգիչ չէ, այլ ստիպում է ավելի լայն բացել աչքերն ու միացնել ուղեղը։ Որովհետև այն, ինչ մեզ մատուցեցին որպես նոր քաղաքական մանիֆեստ, իրականում ավելի շատ պետության փուլային կազմաքանդման ծրագրի է նման։ Եվ ես հիմա չեմ չափազանցնում․ պարզապես կարդում եմ ասվածի տողերի արանքում թաքնված ենթատեքստը։

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

,
Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու մտադրությունը ազգային շահերի համակարգային դավաճանության երկար շղթայի հերթական օղակն է։

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻՑ․ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔՅԱՐՔԻ

Մեր աչքի առաջ տեղի է ունենում մի բան, որը պատմության դասագրքերում կամ պետական ողբերգություն կանվանեն, կամ ազգային դավաճանություն։ Ժամանակը ցույց կտա, թե այս օրերի իրադարձություններն ինչ բնորոշում կստանան։ Բայց այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա, պահանջում է անհապաղ արձանագրում, վերլուծություն և, իհարկե, դիմադրություն։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏՎԵԼՈՒ ԵՆ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 168 TV-ի «Օրախնդիր» հաղորդման եթերում կտրուկ քննադատել է իշխանությունների քաղաքականությունը՝ միաժամանակ միանշանակ կանխատեսում անելով, որ գործող վարչախումբն անխուսափելիորեն ենթարկվելու է դատական հետապնդման։

«ՀԱՆ»․ ԿԱԿԻՍՏՈԿՐԱՏԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ՝ «ԼՈՒԼՈՒՆ» ԿԳԼԽԱՎՈՐԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հայաստանում կառավարման համակարգում պաշտոնյաների նշանակման համար մասնագիտական կարողությունները այդքան էլ որոշիչ չեն։ Գլխավոր հատկանիշը, որին թեկնածուն պետք է համապատասխանը՝ հավատարմությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Այս որոշումը կակիստոկրատիայի վառ օրինակ է՝ այնպիսի համակարգի, որտող իշխանությունը բաշխվում է ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ անձնական նվիրվածության սկզբունքով՝ անկախ մասնագիտական որակավորումից։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ «ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԸ, ԴԱ ԱՅԼԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանի նոր կազմի ձևավորման ֆոնին ծավալված քաղաքական պայքարը։ 2026 թվականի օգոստոսի 19-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ կոշտ ելույթով՝ ներկայիս իշխանությանը մեղադրելով ազգային շահերի դեմ ուղղված արտաքին ծրագրի իրագործման մեջ։

ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ․ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ՞, ԹԵ՞ «ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ» ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿՈՄԻՏԵ

Վերջերս «Հանրային տրիբունալը» հրապարակել էր նյութ՝ նվիրված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Մենք այն ժամանակ կասկած էինք հայտնել նրա մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ։ Մտածում էինք՝ գուցե սխալվում ենք, գուցե մարդը պարզապես դեռ չի բացահայտվել։ Բայց արի ու տես՝ ոչ։ Պարոն Գաբրիելյանի՝ CivilNet-ին տված հարցազրույցը ոչ միայն լիովին հաստատեց մեր ամենամռայլ սպասումները, այլև, պատկերավոր ասած, գերազանցեց դրանք։

ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԽԱԹԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու, այս հարցն առաջ մղելու համար բոլոր լծակներն օգտագործելու փոխարեն, փոխանակ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացրած էթնիկ զտումները միջազգային հանրությանը ներկայացնելու որպես Հայոց ցեղասպանության շարունակություն՝ Փաշինյանի վարչակարգը այն հայտարարում է «ոչ առաջնահերթ»։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ ազգային շահերի նպատակաուղղված սաբոտաժ։

ՀԱՊԿ-Ի ՉՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼԵԳԵՆԴԸ. ԻՆՉՊԵՍ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՔԱՅՔԱՅՈՒՄ ԴԱՇԻՆՔԸ

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամավճարները չվճարելու պատճառով ձայնի իրավունքից զրկվելու հնարավորության և հետագայում կազմակերպությունից հեռացվելու սպառնալիքի ֆոնին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում կտրուկ գնահատական է տվել իշխանությունների քաղաքականությանը՝ պնդելով, որ Հայաստանը հայտնվել է «անհասկանալի իրավիճակում»՝ սեփական անհետևողական և հակասական քայլերի պատճառով։

«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. 29 800-ԻՑ՝ 29 743 ՔԱՌ. ԿՄ

Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ու ավելի հաճախ են խոսում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին։ Եվ դա, իհարկե, պատահական չէ։