Փաշինյանը սխալվում է․ չկա ոչ 4-րդ, ոչ էլ 3-րդ հանրապետություն․ կան միայն 1918 և 1991 թվականների երկու հայկական հանրապետությունները
Չբավարարվելով իր բազմակի փորձերով՝ ջնջելու Հայաստանի մի քանի հազարամյա պատմությունը և մոլորության մեջ գցելու ժողովրդին, որ երկիրն սկսել է գոյություն ունենալ 2018-ին իր իշխանության գալով, Փաշինյանն այժմ ցանկանում է քողարկել իր յոթամյա աղետալի կառավարման հետևանքները և 2026 թվականին ամեն ինչ սկսել նորից։

