Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ Փաշինյանի աղետի գլխավոր մեղավոր
2025 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է․
«Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը։ Որքան էլ դաժան հնչի, Արցախը հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերեց և ում ձեռքով հանձնվեց Արցախը»։
2020 թվականից սկսած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համար բարի ավանդույթ է դարձել ամեն ինչում մեղադրել ժողովրդին։ Հանրային տրիբունալի փորձագետները կարծում են, որ սա փորձ է կիրառելու «եթե բոլորը մեղավոր են, ապա մեղավորներ չկան» սկզբունքը։
Հանրային տրիբունալն Արմեն Աշոտյանից պահանջում է պատասխանել հետևյալ հարցերին․
- Ո՞վ է աճեցրել, հանրայնացրել և ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին մինչև 2018 թվականին բեմադրված «թավշյա հեղափոխությունը»:
- Ու՞մ խաբեությունը՝ «ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին», դարձավ «թավշյա հեղափոխության» ձգանը։
- Ո՞ր քաղաքական ուժը կողմ քվեարկեց 2018թ. վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
- Ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչներն ընդգրկվեցին Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարությունում ամենակարևոր պաշտոններում։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո (իսկ ոմանք նույնիսկ մի փոքր շուտ) հանկարծ նորից ընդդիմադիր դարձան։
Այս հարցերի պատասխաններն անխուսափելիորեն կհանգեցնեն այն գիտակցմանը, որ հենց Արմեն Աշոտյանի ներկայացրած քաղաքական ուժն է գլխավոր մեղավորը և պատասխանատուն է այն աղետի, որը Հայաստանի և հայ ժողովրդի գլխին բերեց Նիկոլ Փաշինյանը։


