"Թավշյա հեղափոխություն" բեմադրության վկայությունը. Սերժ Սարգսյանի կադրերը՝ ծառայում են Նիկոլ Փաշինյանին

Այսպես կոչված հեղափոխության բեմականացման մասին է վկայում 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության կազմը: Առանցքային պաշտոններում, ինչպիսիք են երկրի անվտանգությունը, ֆինանսներն ու տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը, ընտրական գործընթացների վերահսկողությունը, նշանակվել են Սերժ Սարգսյանի կադրերը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը "տապալումից" հետո շարունակել է վերահսկել ՀՀ կառավարության առանցքային կառույցների գործունեությունը:

Ստորև ներկայացված է Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության կազմը՝ իշխանափոխությունից անմիջապես հետո:

Ոլորտ Անուն, ազգանուն, հայրանուն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրած պաշտոնը 2018-ի "իշխանափոխությունից" հետո Սերժ Սարգսյանի կառավարությունում զբաղեցրած պաշտոնը
Ուժային կառույցներ Արթուր Սարգիսի Դավթյան Գլխավոր դատախազ Գլխավոր դատախազ
Դավիթ Էդգարի Տոնոյան Պաշտպանության նախարար Պաշտպանության նախարարի տեղակալ
Արթուր Գագիկի Վանեցյան ԱԱԾ տնօրեն Երևանի ԱԱԾ վարչության պետի տեղակալ
Վալերի Ռազմիկի Օսիպյան ՀՀ Ոստիկանության պետ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ
Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան ՀՀ ԱԻՆ նախարար Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ
Ֆինանսներ և տնտեսություն Ատոմ Սավկայի Ջանջուղազյան Ֆինանսների նախարար Ֆինանսների նախարարի տեղակալ
Դավիթ Սանասարի Անանյան ՀՀ ՊԵԿ նախագահ Ֆինանսների նախարարի տեղակալ
Արտաքին քաղաքականություն Զոհրաբ Հրաչի Մնացականյան ՀՀ Արտաքին գործերի նախարար ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ընտրություններ Տիգրան Տոլիկի Մուկուչյան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար