«ТОВАРИЩ ГЕНЕРАЛ» TELEGRAM-ԱԼԻՔ․ ԵՐԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆ ՄԵՋ ԲԱԶՄԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԲԱԶՄՈՑԻՆ ՓՌՎԱԾ ԶԻՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ

Հայաստանի իշխանությունները Բաքվից գիտեին, որ նա շրջում է Հայաստանի տարածքում, բայց նույնիսկ մտքով չանցավ զգուշացնել բնակիչներին։

Դասալիքը (իսկ գուցե նաև դիվերսանտը) կրակել է Անիի վրա։ Սակայն Անիին էլ հաջողվել է նրան վիրավորել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ձերբակալել նրան։

Այժմ բժիշկները պայքարում են Անիի վնասված ոտքը անդամահատումից փրկելու համար։ Գրվում է, որ նա կորցրել է նաև ձեռքերի մատները։ Հնարավոր է՝ այլևս չկարողանա քայլել։

Եվ երկրի ղեկավարներից որևէ մեկը նրան նույնիսկ մի բարի խոսք չի ասել։ Ոչ ոք չի աջակցել նրան։ Ոչ ոք շնորհակալություն չի հայտնել նրա խիզախության համար։ Ոչ ոք ներողություն չի խնդրել, որ պետությունը չի կարողացել նրան պաշտպանել։ Ոչ ոք չի համարձակվել այցելել նրան հիվանդանոցում և նայել նրա աչքերի մեջ։

Փաշինյան, Սիմոնյան, Ռուբինյան և մյուսները։ Երբ պետք է ընդդիմախոսներին վիրավորել, դուք բառերի պակաս երբեք չեք զգում։ Երբ պետք է Ռուսաստանին հայհոյել կամ թուրքերի առաջ խոնարհվել, նույնպես։ Բայց ինչո՞ւ հանկարծ լեզուներդ կապ ընկավ, երբ պետք էր արժանին մատուցել Հայաստանի մի սովորական քաղաքացու, որը, առանց մի պահ վարանելու, գնաց կռվելու Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանը, թքած ունենալով ձեր կեղծ խաղաղության պայմանագրի վրա, ներխուժեց նրա տուն։

Ես գիտեմ՝ ինչու եք լռում։

Որովհետև ադրբեջանցիներին մեր տուն բերողը դուք եք։ Եվ դուք շատ լավ գիտեք, որ Անիի հաղթած ադրբեջանցին ամենևին էլ վերջինը չէ, ով գալու է հայերի տները մտնելու և այնտեղ հաստատվելու։

«Товарищ генерал» Telegram-ալիք