«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԹԱՓԱՆՑԻԿ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Կա մի դաժան, բայց հստակ օրինաչափություն. «եթե դու հետ ես քաշվում քո իսկ պետական սահմաններից, ապա սահմանները կսկսեն «վազել» քո հետևից, և մի պահ կգա, երբ քեզանից առաջ կանցնեն։
Այս ճշմարտությունը այսօր ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։
Մենք ականատես եղանք մի իրողության, որը չպետք է դիտարկել որպես պատահական միջադեպ։ Ադրբեջանցի զինվորը անարգել հատեց սահմանը, մտավ գյուղ, մի քանի օր մնաց այնտեղ և կրակեց քաղաքացու վրա։
Սա ոչ միայն սահմանի խախտում է, այլ պետականության գործառույթի կաթված։
Եվ ամենացավալին այն է, որ սա դեռ սկիզբն է։ Սահմանը մեր հետևից դեռ «վազում է» և, ըստ էության, դեռ չի հասել իր վերջնակետին։
Իսկ բանակը՞… Այն բանակը, որի համար մեր տղաները, մեր հայրերը, մեր եղբայրները արյուն թափեցին… Այսօր դարձել է դեկորատիվ կառույց։
Իսկ գիտե՞ք ով է կանգնած այդ կառույցի գլխին։
Մի մարդ, ով իր ծառայության ժամանակ դատապարտվել է սեփական սպային դանակահարելու համար։( մամուլում բազմաթիվ են տեղեկություները)
Մենք թևակոխել ենք պետության վերացման ակտիվ փուլ։ Եվ ամենասարսափելին այն է, որ մենք դա տեսնում ենք, գիտակցում ենք… ու լռում ենք։
Հ.Գ. Մի հարց ունեմ՝ 2026 թ. հունիսի 7-ին, գյուղ Շաքիում կայացած ընտրությունների արդյունքները հետևյալն են՝
ՔՊ՝ 431
«Ուժեղ Հայաստան»՝ 44
Սա՞ են Շաքի համայնքի ընտրությունների արդյունքները՝ այն համայնքի, որտեղ ադրբեջանցի զինվորը մտել էր։ Հիմա ասեք՝ մենք պե՞տք է անհանգստանանք, թե՞ ոչ։ Չէ՞ որ իրենք են ընտրել։
Սերոբ Գևորգյան


