ԻՆՉՊԵՍ ԴԱՎԱՃԱՆԸ ՀԵՐՈՍԻ ԿԵՐՊԱՐԻ ՄԵՋ ՄՏԱՎ

2018 թվականի ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում, Նիկոլ Փաշինյանը, իր համակիրներին առաջնորդելով դեպի Ազգային ժողովի շենք, փորձեց ճեղքել մետաղական կոնստրուկցիաներից և փշալարերից կազմված ոստիկանական պատնեշը։ Նա վնասեց աջ ձեռքը, տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ ցուցարարների մոտ։

Թվում էր՝ վնասվածքի պատմությունն այդքանով պիտի ավարտվեր։ Սակայն Փաշինյանը հետագա օրերին շարունակում էր հանրության առաջ երևալ վիրակապված աջ ձեռքով։ Ապրիլի 26-ին՝ վնասվածքից տասը օր անց, նա մամուլի ասուլիսի ներկայացավ գլխարկով, քողարկիչ համազգեստով, չսափրված դեմքով և նույն սպիտակ վիրակապով։

Հենց այս արտաքին համադրությունն էլ ուշադրություն գրավեց։ Այն ակնհայտորեն հիշեցնում էր Մոնթե Մելքոնյանի կերպարը՝ Արցախյան պատերազմիլեգենդար հրամանատարներից մեկին։ Հայտնի լուսանկարներից մեկում Մելքոնյանը նույնպես պատկերված է աջ ձեռքը վիրակապած։

Նմանությունը ժամանակին քննարկվում էր սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում։ Ռուս արևելագետ Կիրիլ Ջավլախը հրապարակեց համեմատական լուսանկարներ։ Վերլուծաբան Վիտալի Արկովը ևս ուղղակիորեն գրել էր, որ Փաշինյանը սկսել է նմանվել Մելքոնյանին՝ մորուքը, զինվորական հագուստը, խառնված մազերը և վիրակապված աջ ձեռքը միասին ստեղծում էին այդ տպավորությունը։ Մի շարք հրապարակումներ այդ կերպարը բնորոշեցին որպես «քոսփլեյ»։

2018 թվականի Փաշինյանի համար նման կերպարը քաղաքական առումով շահեկան էր։ Մոնթե Մելքոնյանի անունը հայկական հանրային ընկալման մեջ կապված էր հայրենասիրության, զինվորական խիզախության և հայկական շահին նվիրվածության հետ։ Հանրապետական իշխանության դեմ պայքարի շրջանում «մարտիկի» արտաքին կերպարը Փաշինյանին թույլ էր տալիս ներկայանալ ոչ միայն որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլև որպես Արցախյան պատերազմի հերոսական ժառանգության հետ կապ ունեցող անձ։

Այս ամենին բոլորովին այլ իմաստ հաղորդեց այն, ինչ տեղի ունեցավ ընդամենը երկուսուկես տարի անց։

2020 թվականի նոյեմբերին Փաշինյանը ստորագրեց հրադադարի համաձայնությունը, որով նախատեսվում էր մի շարք տարածքների հանձնում Ադրբեջանին։ Նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը։

Եվ յստեղ ի հայտ է գալիս այս պատմության հակառակ կողմը՝ խոևհրդանիշի արժեզրկումը

Մոնթե Մելքոնյանը շատ հայերի համար հայրենասիրության, Հայաստանի և ամեն հայկականի հանդեպ սիրո, ազգային շահերի համար սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամության խորհրդանիշ է։ Փաշինյանի քաղաքականության հետևանքով, ընդհակառակը, նրա անունը հայ հասարակության զգալի հատվածի համար կապվեց պարտության, տարածքային կորուստների և ազգային շահերի դավաճանության մասին ամենածանր մեղադրանքների հետ։

Ստացվում է բավական դառը հակադրություն․ մարդը փորձեց իրեն վերագրել Մոնթեի արտաքին կերպարը, սակայն նրա հետագա քաղաքականությունը ուղղակիորեն հակադրվեց այն արժեքներին, որոնց խորհրդանիշն այդ կերպարն էր։

Փաշինյանը պարզապես չդավաճանեց այն ամենը, ինչը խորհրդանշում էր Մելքոնյանը։ Նա դա արեց ցուցադրաբար ու ցինիկաբար՝ հենց այն մարդու ծննդյան օրը, ում կերպարը անամոթաբար շահագործել էր իշխանության հասնելու ճանապարհին։ Մինչ հայ ժողովուրդը հողին էր հանձնում իր զավակներին և սգում կորուստները, երեկ դեռ զինվորական համազգեստով ու վիրակապված ձեռքով լուսանկարվող այդ մարդը հանգիստ ստորագրում էր կապիտուլյացիան՝ թշնամուն հանձնելով այն սրբավայրերը, որոնց համար Մոնթե Մելքոնյանը կյանք էր տվել։

Մոնթեն զոհվեց՝ պաշտպանելով Արցախը։ Փաշինյանը ողջ է, ապահովված, արևմտյան հովանավորների շոյանքների ներքո և շարունակում է աշխատավարձ ստանալ հենց այն հայերի գրպանից, որոնց տներն ու գերեզմաններն առանց կռվի հանձնեց թշնամուն։ Նա դավաճանեց ոչ միայն տարածքներ հանձնելով։ Նա դավաճանեց ազգային հիշողությունը, դավաճանեց Արցախի համար թափված արյանը, դավաճանեց ինքն իրեն հայ կոչելու իրավունքը և Հայաստանի համար ստեղծեց գոյութենական սպառնալիք։

Նա, ով հերոսի դիմակ էր հագել՝ հայ ժողովրդին մոլորեցնելու համար, ի վերջո ինքն էլ պատռեց այդ դիմակը։ Եվ դրա տակ երևաց վախկոտի, դավաճանի ու մանր քաղաքական գործչի դեմքը՝ հայրենիքը սեփական աթոռը պահպանելու գնով վաճառելու պատրաստակամությամբ։

Կգա ժամանակը, և դա անխուսափելի է, երբ իսկական հերոսները առասպելական փյունիկի պես կրկին մոխրից կհառնեն։ Դավաճանների կողմից ցեխի մեջ տրորված նրանց անունները կրկին կբարձրանան հանուն Հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարի դրոշների վրա։ Իսկ հայրենիքը վաճառքի հանածների կողմից ծաղրված նրանց զոհաբերությունը կրկին կվերագտնի իր իրական մեծությունն ու արժեքը։

Իսկ դավաճանները՝ բոլորը, առանց բացառության, անխուսափելիորեն կանգնելու են Դատարանի առաջ, որից ոչ ոք չի կարող խուսափել՝ որքան էլ խորամանկ ու ճարպիկ լինի։

Մոնթե Մելքոնյանն ու նրա հազարավոր զինակիցները չեն անհետացել։ Նրանք ապրում են ժողովրդի հիշողության մեջ, այն մարդկանց արյան ու գիտակցության մեջ, ովքեր դեռ կարողանում են տարբերել հերոսին՝ դավաճանից, սխրանքը՝ բեմադրությունից, Հայրենիքի համար զոհաբերությունը՝ ազգային շահերի վաճառքի գործարքից։

Եվ երբ գա այդ ժամը, իսկ այն անպայման գալու է, մոխիրը կրակ կդառնա, կրակը՝ հատուցում, իսկ հատուցումը՝ արդարություն։

Ոչինչ չի մոռացվել։ Ոչ ոք չի մոռացվել։