«ՀԱՐՑԵՐԻ ԼՌԵՑՈՒՄԸ». ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՀՆՉՈՒՄ ԱԺ-ԻՑ

Արթուր Համբարձումյանը տեսաբլոգ, որը, ըստ էության, անդրադարձել է Ազգային ժողովում վարչապետի ելույթին՝ առանձնացնելով ոչ թե ասվածը, այլ լռությամբ անտեսված հարցերը։ Համբարձումյան դիտարկմամբ՝ խորհրդարանական ամբիոնից հնչած հայտարարություններն ուղեկցվում են խորը լռությամբ մի շարք առանցքային թեմաների շուրջ, ինչը հարցականի տակ է դնում քաղաքական գործընթացների թափանցիկությունը։

«Օմերտա» քաղաքական դաշտում

Համբարձումյանի կենտրոնական թեզերից է այն պնդումը, որ խորհրդարանում և քաղաքական դաշտում գոյություն ունի չգրված «լռության ուխտ»՝ իտալական օմերտայի նման մի բան: Նա նշում է, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներում կան մարդիկ, ովքեր իններորդ տարին է, որ լռում են այն հարցերի շուրջ, թե իրականում ովքեր են կանգնած 2018 թվականի իշխանափոխության հետևում:

Այս համատեքստում Համբարձումյանը հիշատակում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պաշտոնյաների անուններ, այդ թվում՝ Գեորգի Կուտոյանին, որի մահը, նրա կարծիքով, այդպես էլ մնացել է չբացահայտված։ Ըստ Համբարձումյանի՝ նախկին ռեժիմին ծառայած ԱԱԾ գործակալները ոչ միայն չեն ենթարկվել լուստրացիայի, այլև շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ՝ նշանակվելով ներկայիս իշխանության կողմից:

«Ջրված» վարկեր և անհայտ շահառուներ

Համբարձումյանի ամենաուշագրավ պնդումներից մեկը վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով տրված վարկերի ճակատագրին։ Նա պնդում է, որ իշխանությունների որոշմամբ «ջրվել» են մոտ 800 միլիոն դոլարի վարկեր, և այդ գործընթացում «գրպանվել» է ևս 400 միլիոն դոլար։ Ըստ Համբարձումյանի՝ այս գումարների հիմնական շահառուները եղել են նախկին և ներկա իշխանություններին մերձավոր անձինք, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի փեսան և գործարար Սամվել Կարապետյանը:

Համբարձումյանը բարձրացնում է նաև հետպատերազմյան շրջանի ցավոտ թեմաները: Նա պնդում է, որ մինչ օրս չեն հրապարակվել զոհված զինվորականների ամբողջական ցուցակները, իսկ որոշ հայ զինվորականներ փաստացի պատանդառված են: Առանձնահատուկ սրությամբ է հնչում այն մեղադրանքը, որ Արցախում զոհված հայ զինվորներին «օկուպանտ խուժաններ» են ճանաչում:

Նրա խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ Արցախում տրված վարկերի ջրման գործընթացում «մոռացվել են» այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տները, հարազատներին և ապրուստի միջոցները: Այս համատեքստում Համբարձումյանը հիշատակում է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «ասողիկ-լսողիկ» հարաբերությունները՝ ենթադրելով, որ որոշումներն ընդունվել են ոչ թե պետական, այլ անձնական շահերի ղեկավարմամբ:

«Այդ օրը կգա»

Արթուր Համբարձումյանը եզրափակում է իր վերլուծությունը կանխատեսմամբ, որ վաղ թե ուշ այս բոլոր հարցերը կհնչեն պետական հեռուստաընկերությունում և խորհրդարանում: «Սրա մասին գրելու են, վիդեոները մնալու են, դոկումենտալ ֆիլմեր են նկարահանվելու», - ասում է նա՝ հիշեցնելով, որ պատմությունը վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղն է դնում:

«Երանի այն հային, ով հային կփրկե հայից»,- այս աֆորիզմով է ավարտվում նրա ելույթը, որը, ըստ էության, դարձել է հայաստանյան քաղաքական իրականության ամենասուր գնահատականներից մեկը: