ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՄՈԹԱԼԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատվել է օրենք, համաձայն որի՝ 5 տարվա ազատազրկման են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր կհերքեն խորհրդային ժողովուրդների հանդեպ իրականացված ցեղասպանությունը կամ կփորձեն ոչնչացնել կամ պղծել զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։
Հայ ժողովուրդը, լինելով ցեղասպանություն ապրած ժողովուրդ, դեռևս չի ընդունել խստությամբ գործող օրենք, որը խիստ պատժի կենթարկի ցեղասպանությունը հերքողներին կամ նրանց արդարացնողներին։
Օրինակ՝ Իսրայելում հարցը խիստ է դրված․ համաձայն գործող օրենքի՝ հոլոքոստի հերքումը կամ նացիստների մասին դրական խոսելը, ինչպես նաև նացիստներին արդարացնողները, քրեական պատասխանատվության են ենթարկվում՝ 5–10 տարի ազատազրկմամբ։
Հայաստանի ապագա իշխանությունը պարտավոր է, որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի ժառանգորդ, իշխանափոխությունից հետո հետին ուժով օրենք ընդունել, համաձայն որի՝ ցեղասպանությունը կասկածի տակ դնողները պետք է դատապարտվեն 5–7 տարվա ազատազրկման։ Նույն չափ պատիժ պետք է կրեն նաև նրանք, ովքեր Եղեռնի հուշարձանը պղծել են կամ կփորձեն պղծել։
Մինչև 5 տարի ազատազրկման պետք է ենթարկվեն նաև նրանք, ովքեր կփորձեն Թուրքիայի ներկայիս իշխանությանը արդարացնել՝ ասելով, թե նրանք չեն իրագործել ցեղասպանությունը։
Այո՛, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն իրագործել ցեղասպանությունը, բայց հերքելով ցեղասպանության փաստը՝ անմիջական մեղսակից են դառնում ցեղասպանություն իրականացնողների չափ։
Նրանք, ովքեր չգիտեն, հիշեցնեմ՝ ցեղասպանությունը կասկածի տակ փաստաթղթավորված դրվել է միայն Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ դեռ միայն նրա ստորագրությունն է եղել թղթի վրա, որը ենթադրում էր ցեղասպանությունը քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Դրա շնորհիվ Թուրքիան հնարավորություն ստացավ պահանջել վերացնել իր համար ստեղծված խոչընդոտները, որոնք կապված էին Հայոց ցեղասպանության հետ՝ ԵՄ մտնելու ճանապարհին։
Բառացի մեջբերում եմ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը․ «Եթե դեռ պատմաբանները քննում են՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ, ինչպես կարող է սահմանափակում լինել մեզ համար՝ ցեղասպանության մասով»։
Կրկին բառացի մեջբերում եմ Սերժ Սարգսյանին «ներկայիս Թուրքիայի իշխանությունները չեն իրագործել ցեղասպանությունը»։
Սերժ Սարգսյանի կողմից նաև պղծվել է ցեղասպանության զոհերի հիշատակը Աբդուլլա Գյուլ-ի Երևան այցի ժամանակ․ Սերժ Սարգսյանի պահանջով անջատվել են զոհերի հիշատակը վառ պահող լույսերը, որպեսզի Աբդուլլա Գյուլը անհարմար չզգա։
Եթե ապագայում հետին ուժով օրենք ընդունվի ցեղասպանության հերքման և զոհերի հիշատակի պղծման դեմ, ապա կարող է առաջանալ իրավիճակ, երբ Հայաստանում երկար տարիներ իշխանություն ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ի դեմս Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի, կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ մինչև 10 տարվա ազատազրկմամբ։


