Օտարները յուրայինների շարքերում: Ինչպես է թավշյա իշխանությունը Հայաստանից դուրս մղում արցախցիներին
Պատերազմի արհավիրքներից և ամիսներ տևած շրջափակումից հետո Արցախից տեղահանվածներին նոր մարտահրավերներ էին սպասում արդեն Հայաստանում։ Չնայած այն հանգամանքին, որ Արցախի բնակիչների տվյալների բազան պահպանվել և փոխանցվել է Հայաստանի համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին, արցախցիները առ այսօր բախվում են բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտների և քաշքշուկների՝ կապված փաստաթղթերի ձևակերպման, բնակության վայրում գրանցման, վարկերի և նպատակային պետական ֆինանսական օգնության ստացման, իսկ ամենասարսափելին՝ հասարակության մի մասի բացասական վերաբերմունքի հետ, որը ձևավորվել է մերձիշխանական պրոքսի – տեղեկատվական ռեսուրսների, բլոգերների և նույնիսկ իշխանության ներկայացուցիչների արցախցիների նկատմամբ ատելության քարոզի արդյունքում։
Տեղեկատվական ռեսուրսներից շատերն անդրադառնում են այն ամենաթողության թեմային, որը "թավշյա իշխանությունն" իրականացնում է Արցախից տեղահանվաված փախստականների նկատմամբ։ Օրինակ, առցանց հրատարակություն step1.am -ը 08.04.2024 թ. նյութում առանձնացնում է հետևյալ դժվարությունները, որոնց բախվում են արցախցիները:
- Չնայած արցախցիների ստաժի և կենսաթոշակային հիմնադրամում հաշվեգրումների ճանաչմանը, տեղահանությունից հետո կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում Արցախում ձևավորված աշխատանքային պատմությունը կենսաթոշակ նշանակելու համար չի ընդունվում: Նշենք, որ Արցախում կուտակային հիմնադրամներն աշխատել են ՀՀ ԿԲ երաշխիքների ներքո: Կուտակային հիմնադրամների միջոցները վերադարձնելու հնարավորության մասին հարցին պաշտոնյաները պատասխանում են ոչ հստակ, ինչի կապակցությամբ որոշակիություն չկա արցախցիների 16 մլրդ դրամ կենսաթոշակային խնայողությունների ճակատագրի վերաբերյալ։
- Արցախցիները, որոնց անձնագրում նշված է " 070 " կոդը, չեն կարողանում վարկեր ստանալ Հայաստանի բանկերից, քանի որ նրանց վարկային պատմությունները չեն ճանաչվում ։ Դա այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը ճանաչել է արցախցիների վարկային պատմությունները
- 070 կոդով ՀՀ անձնագիր ունեցող բազմաթիվ արցախցիներ, որոնք Հայաստանում անշարժ գույք ունեն, կարող են առերեսվել այն փաստի հետ, որ իրավահաստատող փաստաթղթերը անվավեր կճանաչվեն, քանի որ ՀՀ կառավարությունն արցախցիների բնակարանային աջակցության ծրագրի ապագայում իրականացումը պայմանավորում է ՀՀ քաղաքացիության առկայությամբ
- Հայաստանում բիզնես կամ կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ են ID քարտեր: Դրանք չեն տրվում 070 անձնագիր ունեցող քաղաքացիներին։
- Հայաստանի կառավարությունը արցախցիներին չի ճանաչում ՀՀ քաղաքացի և խոսում է Հայաստանում Արցախի իշխանության մարմինների գործունեության անթույլատրելիության մասին, Միևնույն ժամանակ չի ստեղծում mեկ մարմին, որը կզբաղվի արցախցիների գործերով:
Armenia Today-ը 2024 թվականի դեկտեմբերին զրուցել է ավելի քան 20 արցախցի գործարարների հետ և պարզել, թե ինչ դժվարությունների են նրանք բախվում Հայաստանում բիզնես սկսելու ժամանակ, ինչ միջոցներ կարող են մեղմել նրանց ադապտացումը երկրում, ինչպես նաև օգնել հետագայում ընդլայնել այն։ Ներկայացնում ենք արցախցի գործարարների որոշ մեջբերումներ:
"2020 թվականի պատերազմից հետո, երբ մեր հողը զավթելցին թուրքերը, ստիպված ենք եղել կրկին 11 միլիոն դրամով հողամաս գնել՝ երեք հեկտար։ Մենք մշակեցինք այս հողը և տնկեցինք ընկույզի այգի։ Ես կցանկանայի այստեղ էլ զբաղվել դրանով, բայց հողն այստեղ շատ թանկ է, և չկա աջակցություն, օգնություն կառավարությունից։ Գոնե մեզ մի քիչ ժամանակ տային, որ կարողանանք ոտքի կանգնել, եկամուտներ ստանալ և վարձակալության գումարներ ու հարկեր վճարել։ Մեզ մի քիչ ժամանակ է պետք ոտքի կանգնելու համար։ Մրցունակ լինելու համար պետք է առաջարկել լավագույն արտադրանքը, դրա համար անհրաժեշտ է համապատասխան հումք", – պատմում է "Կտոր մը երջանկություն" հացատան հիմնադիր Ալվինա Գաբրիելյանը
"Դոնարայի ժենգյալով հաց" ապրանքանիշի հիմնադիր Դոնարա Գասպարյանը, ով 2023 թվականի հոկտեմբերին Երևանում վերաբացեց Արցախյան ֆիրմային թխվածքի, հացի և խմորեղենի արտադրությունը, առաջնահերթ խնդիրների թվում համարեց հարկային ծանր բեռը և նշեց, որ շատ արցախցիներ այս հարցում պետության աջակցության կարիքն ունեն։
"Եթե պետությունն օգներ հարկերի կրճատմանը, լավ կլիներ։ Ես ոչ միայն իմ փոխարեն եմ խոսում, այլ բոլոր ղարաբաղցիների", - ասել է Դոնարան ։
Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանման ենթարկված արցախցիները Հայաստանում օտար են հայտնվել յուրայինների մեջ: Այդ կապակցությամբ նրանցից շատերը, ավելի լավ կյանք փնտրելով, որոշել են լքել Հայաստանը։
Մամուլում, հղում անելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), հակասական տեղեկություններ են հրապարակվում Հայաստանից անվերադարձ հեռացած արցախցիների մասին։ Այսպիսով, օրինակ:
" 2020 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47 105 մարդ և չի վերադարձել 18 821-ը", - հետևում է ԱԱԾ-ի պատասխանից Armenia Today-ի հարցմանը։
"2020 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 2024 թվականի հուլիսի 1–ը Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղում գրանցված 49 975 մարդ, նրանցից վերադարձել է 26 571-ը, իսկ 23 404-ը՝ ոչ", - Armenia Today-ի հարցմանն ի պատասխան նշել են ԱԱԾ-ում:
"ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26 397 բռնի տեղահանված արցախցի, իսկ 14 871-ը վերադարձել է: Սա նշանակում է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո Հայաստանից մեկնել և դեռ չեն վերադարձել 11 526 արցախցի", — գրում է amnews.am-ը.
Հասկանալի չէ, թե ինչպես մինչև 01.07.2024–ը Հայաստանից մեկնել է 49 975 արցախցի, մինչև 01.10.2024—ը ՝ 47 105, իսկ մինչև 01.01.2025-ը՝ 26 397։ Թվերի այս բոլոր հակասությունները կարող են վկայել միայն այն մասին, որ ԱԱԾ-ում ճշգրիտ տվյալներիի չեն տիրապետում։
Ելնելով վերոնշյալից՝ հետևում է, որ բռնի տեղահանվածների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի "թավշյա" կառավարությունը սեգրեգացիայի և Հայաստանից դուրս մղման քաղաքականություն է վարում։
Ինչ է սա, եթե ոչ սիներգիա Նիկոլ Փաշինյանի գլխավորած "թավշյա" իշխանությունների քաղաքականության և Իլհամ Ալիևի ցեղասպան քաղաքականության միջև։ Նույն սիներգիան նկատվում է նաև Հայաստանի իշխանության և ընդդիմադիր ուժերի մի մասի միջև, որոնց գործողություններն ուղղված են ոչ թե արցախցիների խնդիրների լուծմանը, այլ բռնի տեղահանվածների դժբախտությունների անխնա շահագործմանը՝ քաղաքական դիվիդենտներ վաստակելու համար։


