
«Փորձագետների երկխոսություն», թե՞ դավաճանների այց։ Ի՞նչ էին անում հայ «ներկայացուցիչները» Բաքվում
Տրիբունալի նյութեր, ՆորություններԱյս այցը երկխոսություն հաստատելու փորձ չէ, այլ՝ Բաքվին հնազանդության ցուցադրություն, իշխանության իմիջային նախագծերի վրա պետական միջոցների վատնում, ընդդիմության վարկաբեկում՝ «այլախոհները դավաճաններ են» հռետորաբանությամբ, Արցախի առաջնորդների նկատմամբ բռնաճնշումների օրինականացում։ Այս ամենը մեկ բան է նշանակում. Իլհամ Ալիևը զբաղված է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությամբ: Նպատակը պարզ է. Փաշինյանի հետ խաղաղություն կլինի, մինչդեռ ընդդիմությունը ներկայացվում է որպես Հայաստանի թշնամիներ, որի ռևանշիստական մտադրությունները կհանգեցնեն պատերազմի։ Եզրակացություն՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն:

Հանրաքվե ՝ «իշխանության հայեցողությամբ» գրիֆի ներքո
Տրիբունալի նյութեր, ՆորություններՆիկոլ Փաշինյանը նախանշել է իր նոր քաղաքական խաղի ուրվագծերը. նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն նախատեսված է 2027 թվականին կամ գուցե ավելի վաղ՝ հնարավոր է, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Այս մասին վարչապետն ասել է Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում պետծառայողների հետ հանդիպման ժամանակ։

Ընտրություններ 2026 ․ ինչպես է Փաշինյանը ոչնչացնում քաղաքական մրցակցությունը
Տրիբունալի նյութեր, Նորություններ«Տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը»: ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված այս խոսքերը հնչում են որպես անսասան սկզբունք, որպես քաղաքացիների ՝ իրենց կյանքը կառավարելու իրավունքի երաշխիք: Բայց ինչ է տեղի ունենում, երբ այս երաշխիքները գործնականում վերածվում են դատարկ հայտարարության։ Երբ ժողովրդավարության փոխարեն տեսնում ենք դրա գունատ ստվերը, իսկ իրավունքների պաշտպանության փոխարեն՝ ընդդիմության համակարգային ճնշումը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի
Տրիբունալի նյութեր, Նորություններ2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ, եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման` Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ:

Վաղարշապատ 2025 ․ Բաքվի ուրախությունը «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի համար
Տրիբունալի նյութեր, ՆորություններՀանրային տրիբունալը հայ ընտրողի ուշադրությունը հրավիրում է հետևյալի վրա՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին ընտրությունը կլինի ընտրություն ոչ թե ինքնիշխան Հայաստանի օգտին, ինչպես սիրում է այդ մասին պնդել ներկայիս վարչապետը, այլ ընտություն՝ հօգուտ Ադրբեջանի։ Պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը նման գին վճարել «պրագմատիզմի» համար, թե դա խաղաղ կարգավորման քողի տակ ինքնիշխանության կորստի և Երևանի նկատմամբ Բաքվի հերթական հաղթանակը տանող ճանապարհ է: 2026 թվականի ամռանն ընտրությունը հայ ընտրողինն է։

Վերաշարադրելով պատմությունը. ինչպես է Սերժ Սարգսյանը փորձում իր վրայից գցել 2018 թ․ իրադարձությունների պատասխանատվությունը
Տրիբունալի նյութեր, ՆորություններՀանրային տրիբունալը պնդում է՝ հայ ժողովուրդն ունի հստակ և աներկբա պատասխանների, իսկ պատմությունը՝ փաստերի անաչառ արձանագրման իրավունք: Միայն այդպես Հայաստանը կկարողանա հաղթահարել խորը ճգնաժամը, որին հանգեցրին Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական խաղերը։ Առանց անցյալի ազնիվ իմաստավորման, ներկայիս աղետալի իրավիճակից ելքն անհնար է։

Параллель Z. Ինչպես Փաշինյանը հետևողականորեն տապալեց բանակցային գործընթացը
Տրիբունալի նյութեր, Նորություններ«Ադրբեջանական İTV հեռուստաալիքով ցուցադրվել է «Təmas Xətti» («Կոնտակտային գիծ») հաղորդման նոր թողարկումը, որում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն պատմել է 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած հիմնական դրվագների, գաղտնի դիվանագիտական բանակցությունների և կարևոր մանրամասների մասին։

Ինչի՞ մասին է ստել Սերժ Սարգսյանը Imnemnimi - ին տված հարցազրույցի ժամանակ
Տրիբունալի նյութեր, ՆորություններԻնչպես և սպասվում էր, հարցազրույցի հիմնական նպատակն էր՝ փորձել հերքել Սերժ Սարգսյանի հասցեին հնչող մեղադրանքները, թե նա է Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել 2018 թվականին՝ նախապես նախապատրաստելով նրան 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո։

Արթուր Համբարձումյան. Լռություն, որը հավասարազոր է հանցագործության
Տրիբունալի նյութեր, ՆորություններԱրթուր Համբարձումյանը խիստ քննադատության է ենթարկել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատգամավորներին՝ երկրի և ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող հարցեր չբարձացնելու համար:

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 7
Տրիբունալի նյութեր, ՆորություններՓաշինյանը ստել էր, քանի որ Մադրիդյան սկզբունքները այդ թվում նաև Արցախի ինքնորոշման hարցի մասին էին, ինչը չի կարող նշանակել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։

