ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔԸ և ՍԿՍՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Արթուր Համբարձումյանն իր տեսաբլոգում բարձրացնում է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ճամբարների իրական հարաբերությունների մասին հարցը։
Ինչպե՞ս է նախկին իշխանությունը շարունակում պահպանել քաղաքական ազդեցությունը, եթե 2018-ի հեղափոխությունը, ինչպես հայտարարվում էր, պետք է վերջ դներ այդ համակարգին։ Ինչո՞ւ են նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչների ճանապարհները հաճախ հատվում, և ի՞նչ հարցեր են առաջացնում Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքն ու մեդիայի ֆինանսավորման աղբյուրները։
Համբարձումյանը պահանջում է պատասխաններ՝ կասկածի տակ դնելով նախկինների և ներկաների միջև անհաշտ պայքարի մասին հրապարակային պնդումները։


