«ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ» ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ Է
Irates.am-ում հրապարակված «Երկիր Նաիրիի փլատակներում» վերլուծական հոդվածը մեկ անգամ ևս հաստատեց մի պարզ ճշմարտություն. «Հայկական դոսյե» կոչվող ինչ-որ ռեսուրսի, այսպես կոչված, «արտահոսքերը» փաշինյանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն են։
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ տեղեկություններ են հայտնվում այն մասին, թե ինչպես է փաշինյանական քարոզչամեքենան խուճապահար այս ու այն կողմ նետվում՝ «ժողովրդի թշնամիներ» փնտրելով։ Մի կողմից՝ այս խուճապային վարքագիծը կարելի է հասկանալ. 2018 թվականին ստի ու կեղծ կարգախոսների ալիքի վրա իշխանության եկած իշխանությունն այսօր հայտնվել է սեփական խոստումների փլատակների առջև։ Բայց սա՝ զուտ տեսական բացատրության մակարդակում։ Գործնականում պատկերը շատ ավելի պարզ է՝ իշխանության մեջ իսկական խուճապ է։
Առավել վտանգավոր է մեկ այլ միտում։ Կատարվածի մասին ճշմարտությունն ասելու ցանկացած փորձ՝ Արցախի դավաճանության, պետականության հիմքերի քանդման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հալածանքների մասին բարձրաձայնելը, անմիջապես դրոշմվում է որպես «աշխատանք Կրեմլի համար»։ Իսկ մանրամասները պարզելը սովորաբար բավական դժվար է, որովհետև մերձիշխանական լրատվամիջոցների, «փորձագիտական վերլուծությունների» տեղեկատվական հոսքը, որպես կանոն, միտումնավոր պղտորված է և ծառայում է ոչ թե ճշմարտությունը ներկայացնելու, այլ փաշինյանական հիմնական նարատիվը պահպանելու նպատակին. իշխանությանը քննադատո՞ւմ են՝ ուրեմն Մոսկվայի գործակալներ են։
Վերցնենք այն դեպքը, որի մասին հրապարակել է irates.am-ը։ Տեղեկատվական դաշտ է նետվել այսպես կոչված «Հայկական դոսյեն» («Армянское досье»)՝ մի ռեսուրս, որը առատորեն ֆինանսավորվում է անհայտ, բայց ակնհայտորեն իշխանական աղբյուրներից։ Այդ «բացահայտումների» ամբողջ բովանդակությունը հանգում է մեկ պարզ պատմության. իբր գոյություն ունի ինչ-որ «Հանրային տրիբունալ» (ArmTribunal), որը Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, կազմում է «ժողովրդի թշնամիների ցուցակներ» և կառավարվում է «գորշ կարդինալ» Աշոտ Գրիգորյանի կողմից։
Սակայն մեզ ամենևին չի հետաքրքրում «Հանրային տրիբունալի» և Աշոտ Գրիգորյանի այդ հորինված կապը։ Դա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է։ Մեզ հետաքրքրում է մեկ ուրիշ բան. ինչո՞ւ է փաշինյանական մեքենան ամբողջ ուժով լծվել Հանրային տրիբունալի վարկաբեկմանը։
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼՌԵԼ
2018 թվականի բեմադրված «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքների մասին։ Արցախի կորստի մասին։ Պետականության հենասյուների քանդման մասին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հալածանքների մասին։ «Սահմանազատման» անվան տակ հայկական հողերի հանձնման մասին։ Այսօր մենք չենք թվարկելի այն ամենը, ինչի մասին արդեն իսկ ասվել է մեր հրապարակումներում։ «Հանրային Տրիբունալի» նյութերին բոլորը կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.armtribunal.com.
Ուրեմն ի՞նչ է նշանակում իշխանության այս ամբողջ քարոզչական արշավը «Հանրային տրիբունալի» դեմ։ Պատասխանը մեկն է՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Սա իշխանության վախի ամենապերճախոս վկայությունն է։ Երբ իշխանությունը սկսում է վախենալ, հաջորդ քայլը սովորաբար վաղուց հայտնի է՝ զրպարտել, պիտակներ փակցնել, «օտարերկրյա գործակալ» հայտարարել, հորինել «կրեմլյան ֆինանսավորում» ու «լրտեսական ցանցեր»։ Բովանդակային պատասխան չկա, փաստարկ չկա. մնում են միայն պիտակներն ու վարկաբեկման փորձերը։
Ուրեմն Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի գործած հանցագործությունների մասին ճշմարտությունը հասել է նպատակին։ Եթե Հանրային տրիբունալը ուղիղ թիրախին չխփեր, ոչ ոք նման աղմուկ չէր բարձրացնի։ Փաշինյանական քարոզչամեքենան իր ռեսուրսները չէր վատնի ինչ որ «դոսյեի» վրա, եթե վստահ լիներ, որ իր գործած հանցագործությունները ժամանակի ընթացքում կմոռացվեն և կմնան պատմության լուսանցքում։
ԻԶՈՒՐ Է ՉԱՐՉԱՐՎՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԱԳԻՏՊՐՈՊԸ
Իզուր է չարչարվում փաշինյանական ագիտպրոպը։ Ինչ վերաբերում է «Հայկական դոսյեին», ապա որքան էլ այն «անանուն» ու «առատորեն ֆինանսավորվող» լինի, ցանկության դեպքում դրա յուրաքանչյուր կեղծ տողը կարող է հեշտությամբ հերքվել։ Ինչպես, ի դեպ, նաև «գորշ կարդինալի», «միստր X-ի» և «կրեմլյան միլիոնների» մասին հորինված այս ամբողջ պատմությունը։
Իսկ Հանրային տրիբունալը շարունակելու է իր գործը՝ փաստերով և արժանապատվությամբ։ Որովհետև վաղ թե ուշ ազգային աղետի բոլոր մեղավորները կանգնելու են համազգային դատաստանի առաջ։


