Հայաստանն ընտրանքի առջև. իշխանության և պետականության ճգնաժամ

Ժամանակակից Հայաստանի խնդիրն այն է, որ նրա ղեկավարը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն չէ, ինչ ներկայանում է և ում գործառույթը փորձում է իրականացնել։ Նա հայ պետական գործիչ չէ, որն ունակ է վարել Հայաստանի ազգային շահերին միտված քաղաքականություն։

Եթե որպես հիմք ընդունենք այս պնդումը, ապա նրա բոլոր գործողությունները, ինչպես նաև այդ գործողությունների բոլոր հետևանքները, կներկայանան լիարժեք տրամաբանական ներդաշնակությամբ։

Փաշինյանը հայ քաղաքական գործիչ չէ բառի բուն իմաստով։ Ավելին՝ մեծ է հավանականությունը, որ նա միաժամանակ ոչ «հայ» է, ոչ էլ «քաղաքական գործիչ»։ Այս պնդումը կարող է սենսացիոն թվալ, սակայն Հայաստանի ներսում բավական լայնորեն շրջանառվում է այն վարկածը, թե Փաշինյանը մորական կողմից թյուրքական արմատներ ունի։ Համենայն դեպս, ի պատասխան համապատասխան պնդումների՝ նրա ծագման վերաբերյալ հավաստի տեղեկություններ չեն ներկայացվում։ Բացի այդ, Փաշինյանների տոհմի՝ հնարավոր թյուրքական արմատներ ունենալու մասին տեսակետները հիմնավորվում են նաև նրա ազգանվան բառակազմական վերլուծությամբ, որը ծագում է թյուրքական «փաշա» բառից։ Հայաստանի վարչապետի հոր անունը (անձնագրով՝ Վովա), ինչպես նաև նրա որդու անունը՝ Նիկոլ, չեն համապատասխանում հայերի շրջանում ընդունված ավանդական անուններին։ Օրինակ՝ հայտնի հայ քաղաքական գործիչներից մեկը՝ իրավաբան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, հրապարակավ, այդ թվում՝ հեռուստաեթերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանում է ոչ այլ կերպ, քան «Հայաստանում Ադրբեջանի դեսպան Նիկոլ Փաշին»։ Այս ամենն էլ ավելի է խորացնում ժողովրդի մեջ առկա կասկածները։

Բայց նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայ է կամ իրեն հայ է զգում, նրա վարած քաղաքականության արդյունքներն արմատապես հզորացնում են Թուրքիային ու Ադրբեջանին՝ հենց Հայաստանի շահերի հաշվին։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը, առնվազն, քաղաքական գործիչ չէ։ Հնարավոր է՝ հոգու խորքում հավատում է, որ գործում է հանուն հայ ժողովրդի շահերի, կամ ինքն իրեն համոզում է դրանում։ Իրականում նրա կառավարման արդեն յոթամյա շրջանն ակնառու կերպով ի ցույց է դնում հայերի ազգային ոգու անկումը և Հայաստանի պետական շահերի ոտնահարումը։

Նիկոլ Փաշինյանն արտաքին (արևմտյան) և ներքին (հայաստանյան) քաղաքական տեխնոլոգիաների հակառուսական սիմբիոզի արդյունք է: Դեղին մամուլի խմբագրից նրան վերածեցին Արևմուտքի քաղաքական խամաճիկի հայկական վարչական համակարգի ղեկին: Արդյունքում հենց այդ խամաճիկի ձեռքերով նրա արտաքին հովանավորները Հայաստանին զրկում են պետական ատրիբուտներից ու գործառույթներից։ Նիկոլ Փաշինյանը դարձել է (հնարավոր է՝ ակամա) 2018 թվականին հակառուսական «գունավոր հեղափոխության» բեմադրման նպատակով անգլոսաքսոնական, թուրքական և իսրայելական հատուկ ծառայությունների իրականացրած գործողության մասնակից՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության լիակատար թողտվության և նույնիսկ աջակցության պայմաններում։ Նա ինքն է շնորհակալություն է հայտնել այդ ծառայության ղեկավարին՝ պետական իշխանության իբր թե տապալման գործընթացում հնարավոր աջակցության համար։

Իրականում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, Ղարաբաղյան բանակցային գործընթացում հայտնվելով ծանր ճնշման տակ (մի կողմից՝ Ալիևի ռազմական սպառնալիքը, մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների, հատկապես Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի, դիվանագիտական ճնշումը), կամովին զիջեց իշխանությունն արտաքին խամաճիկին՝ միաժամանակ պահպանելով կապիտալը և ապահովելով սեփական անվտանգության երաշխիքները։ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողություններն իշխանության գալու պահից ուղղված են եղել միջազգային միջնորդական առաքելության խաթարմանը (նա հայտարարեց, որ մտադիր է բանակցությունները սկսել «զրոյական կետից», ինչը 30 տարվա դիվանագիտական ջանքերից հետո ապտակ էր նախևառաջ Իլհամ Ալիևին։ Այնուհետև նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ու սպառնաց հեղափոխություն կազմակերպել Ադրբեջանում։ Դրան հաջորդեց պատերազմը, որի մեղքը Փաշինյանն այժմ փորձում է բարդել Հայաստանի նախկին առաջնորդների վրա, իսկ այդ պատերազմում իր կանխամտածված պարտության համար՝ Ռուսաստանի վրա։ Այժմ Փաշինյանը, որը ստորագրել է կապիտուլյացիան և Արցախը հանձնել Ադրբեջանին, այնտեղից տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերին կատեգորիկ կերպով խորհուրդ է տալիս մոռանալ իրենց Հայրենիքի մասին և նույնիսկ մտքով չանցկացնել այնտեղ վերադառնալը։ Համապատասխանաբար, Հայաստանը որևէ մեղադրանք կամ պահանջ չի ներկայացնում Իլհամ Ալիևին այն բանի համար, որ վերջինս պարզապես վտարել է մի ողջ ժողովրդի իր բնօրրանից։ Դրանով իսկ, ակնհայտ է, որ Փաշինյանը գործում է ոչ թե պարզապես Ադրբեջանի, այլ հենց ադրբեջանցիների ազգային շահերից ելնելով։ Ուստի ամենևին զարմանալի չէ, որ նրա կուսակիցներն այսօր հրապարակավ փորձում են արդարացնել Արցախում քրիստոնեական եկեղեցիները կործանող ադրբեջանցիներին՝ հայտարարելով, թե դրանք ոչ թե հնամենի տաճարներ էին, այլ ընդամենն անցյալ դարում կառուցված «նորակառույցներ»։ Ընդ որում, նույն այդ մարդիկ ջանասիրաբար չեն նկատում այն փաստը, որ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում գտնվող բացարձակապես բոլոր հայկական հին տաճարները, այդ թվում՝ հայաթափված Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի տարածքներում, կա՛մ քանդվում են, կա՛մ էլ ներկայացվում որպես «աղվանական ժառանգություն»։

Փաշինյանն ու նրա մանկուրտները, որոնք 2020 թվականին հանուն Արևմուտքի շահերի հրահրեցին պատերազմ և կապիտուլյացիայի ենթարկվեցին, այսօր մանկուրտ են անվանում Ռուսաստանում բնակվող հայերին։ Սա հին ճիզվիտական հնարք է՝ սեփական մեղքերը վերագրել ուրիշներին և դիմացինին անվանել այնպես, ինչպիսին ինքդ ես։ Այսօր այդ մանկուրտները Հայաստանի բնակիչներին կերակրում են փառատոններով ու խորովածներով՝ փորձելով զբաղեցնել նրանց ուշադրության ամեն մի վայրկյանը։ Որովհետև եթե մի պահ կտրվենք եգիպտացորեն ու կարկանդակ ուտելուց, անմիջապես պարզ կդառնա․ Նիկոլ Փաշինյանը հայ քաղաքական գործիչ չէ։ Իսկ եթե Հայաստանը ղեկավարում է մի անձ, ով քաղաքական գործիչ չէ, և չի բացառվում՝ առհասարակ հայ չէ, ապա գինու փառատոնները կարող են ավարտվել արյան մեծ «փառատոնով»։ Բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի։ Չէ՞ որ 2014 թվականին Դոնբասի պատերազմից առաջ էլ Կիևի Մայդանում ծածանվում էին Վիկտորյա Նուլանդի «ժանյակավոր վարտիքները», իսկ այսօր Կրեշչատիկով ձգվում են դիակառքերի շարասյուները։ Եվ Զելենսկին էլ ամենևին նման չէ ուկրաինացու։