Արամ Գաբրիելյանով․ Փաշինյանը հրամայել էր զորքերը հետ քաշել Քարինտակից
Պատմում եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքերով և լսել իմ ականջներով։
44-օրյա պատերազմի սկզբում և ամենաթեժ պահին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում։ Հանդիպել եմ նրա հետ առանձին՝ նրա հյուրանոցային համարում։
Վկաները՝ նրա օգնականներն ու թիկնապահները։ Յուրաքանչյուր հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Ինչ եմ տեսել և լսել։ Իմ դիմաց նստած էր լիովին կոտրված և վախկոտ մարդ։ Ամենասարսափելին այն էր, որ նա վախենում էր ոչ թե թշնամիներից, այլ՝ Փաշինյանից։ Իմ խոսակցության հիմնական թեման այն էր՝ ինչու հայկական բանակը չի ներգրավվում, որտեղ են «Իսկանդերները» և որտեղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։
Ամեն ինչի պատասխանը մեկն էր՝ Փաշինյանը չի թույլատրում՝ հրաժարականի և ձերբակալության սպառնալիքի տակ։ Ես կոշտ պահանջում էի, որ Օնիկը հրապարակայնորեն դիմի գեներալ Գերասիմովին և անձամբ Պուտինին։ Գասպարյանը դժվարությամբ ասաց՝ Փաշինյանը արգելել է դիմել ռուսներին և անձամբ բանակցում է Ալիևի հետ։
Երբ ես նրան ասացի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, որը գտնվում էր ամենաթեժ կետում, ինձ հաղորդեց, որ դու հրամայել ես զորքերը հետ քաշել Քարինտակից, Օնիկը մրթմրթաց՝ դա ես չեմ, այլ Փաշինյանը, նա է հրամայել Շուշին հանձնել ադրբեջանցիներին՝ այն պատրվակով, թե զորքերը փախել են։
Ամեն ինչ հենց այդպես էր։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ։
Արամ Գաբրիելյանով


