Փաշինյանի սուտը Կրեմլում. ո՞վ իրականում հանձնեց Արցախը և ո՞վ է պատասխան տալու, Նիկո՛լ
Վերջերս Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո... ակամա հիշեցի նրա հանգուցյալ հորը՝ Վովա Փաշինյանին... մարդ, ով հրապարակավ հույս էր հայտնում, որ հայերը մի օր կկարողանան իրենց համար ընտրել ավելի խելացի... ավելի իմաստուն... ավելի խոհեմ առաջնորդ, քան իր որդին է։Եվ ահա թե ինչ ենք տեսնում այսօր... հայերը չցանկացան խորամուխ լինել... չցանկացան մտածել... և որպես ղեկավար ընտրեցին մի դեմագոգի... կոկորդապատառ մեկի... մի մարդու, ում ողջ իշխանությունն այսօր խարսխված է արհեստականորեն պահպանվող, արևմտյան վարձկանների կողմից ներարկվող ռուսատյացության վրա...
Փաշինյանը լավ հոտառություն ունի... շատ լավ հոտառություն... նա գիտի՝ ինչպես խորամանկել, խուսանավել ու ճողոպրել, և պետք է խոստովանել, որ դեղին մամուլի «աղբաման» հանդիսացող լրատվամիջոցի խմբագրի փորձն այս դեպքում նրա համար չափազանց տեղին եղավ։
Մոսկվա նա եկել էր նախընտրական շրջանում միակ նպատակով՝ ինքնագովազդվելու, Երևանում մնացած կարճամիտ ընտրողներին ցույց տալու համար, որ այստեղ էլ... Մոսկվայում ամեն ինչ իր վերահսկողության տակ է, և որ որևէ խնդիր չկա։
Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չդարձավ անխոս դերակատար, Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակի։ Ընդհակառակը, Ռուսաստանի առաջնորդը հստակ մատնանշեց այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնք Հայաստանի և հայերի համար ծագում են Նիկոլ Փաշինյանի հախուռն, չմտածված և ռազմավարական հաշվարկից զուրկ գործողություններից․․․
Եվ ահա այստեղ սկսվեց թատրոնը. հույզեր, անամոթ սուտ և ինքնագոհ հոխորտանքի տարափ Հայաստանի վարչապետի կողմից։
Պուտինի այն հարցադրումը, թե Ղարաբաղը շարունակում է մնալ կարևոր և կենսահույզ թեմա Ռուսաստանի համար՝ այն պայմաններում, երբ Փաշինյանն արդեն հանձնել ու, թվում էր, թե մարսել է երբեմնի հայկական այդ տարածքի հանձնումն Ադրբեջանին, տհաճ անակնկալ դարձավ նրա համար։
Հիմա՝ այս նախընտրական շրջանում, Փաշինյանն ամենից քիչն է ցանկանում հիշել իր կողմից մատնված Արցախը։ Եվ այնուամենայնիվ, նա կարծես վերջին ուժերով կմկմաց ինչ-որ դժգոհություն... թե բա․
«Մենք այդպես էլ չկարողացանք բացատրել հայ ժողովրդին... թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց Ղարաբաղի իրավիճակին»․․․
Եվ ահա այստեղ ցանկություն է առաջանում մի շարք հակադարձ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին... հարցեր, որոնց նա պարտավոր է պատասխանել։
Թույլ տվեք ուղղել հարցեր՝ ոչ հռետորական, իրական, հստակ:
- Փաշինյա՛ն, իսկ դու կարողացա՞ր բացատրել հայ ժողովրդին, թե ինչո՞ւ քո մարդիկ հենց պատերազմի նախաշեմին ձերբակալեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի քվոտայով։
- Փաշինյա՛ն, եթե դու ակնկալում էիր ՀԱՊԿ-ի օգնությունը, ինչո՞ւ նախօրոք գլխատեցիր այն։ Ինչո՞ւ ճակատագրական պահին երկրին զրկեցիր առանցքային դաշնակցից։
- Փաշինյա՛ն, իսկ դու կարողացա՞ր բացատրել՝ ինչո՞ւ Ստեփանակերտում քո արկածախնդիր քայլերով կործանեցիր բանակցային գործընթացը և հրապարակավ Եվրոպայից հեղափոխությամբ սպառնացիր Ալիևին։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ սկզբում հայտարարեցիր՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ», իսկ հետո Բաքվի արևմտյան գործընկերների ճնշման տակ հրապարակավ հրաժարվեցիր այդ տարածաշրջանից։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ էր քո անօրինական կինը ծաղրում Արցախից եկած փախստականներին, որոնց դու զրկեցիր Հայրենիքից։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ 2018 թվականի կեղծ հեղափոխությունը լեգիտիմացվեց Լոնդոնից ժամանած ոչ լեգիտիմ նախագահի կողմից, և ո՞րն է բրիտանական կառույցների դերը Հայաստանում ռուսատյացության սերմանման գործում։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ էիր դու 2018 թվականի մայիսին հրապարակավ շնորհակալություն հայտնում Կուտոյանին «թավշյա հեղափոխության» համար՝ գիտենալով․․․լավ գիտենալով նրա կապերը նախկին իշխանության հետ և այն, որ նա քո մասին շատ բան գիտեր։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը, որին դու իբր թե տապալեցիր, շարունակում բյուջեից գումար ստանալ, իսկ նրա մարդիկ մնում են քո տեղակալները։
- Փաշինյա՛ն, ու՞ր կորան այն միլիարդավոր դոլարները, որոնք գլոբալ կառույցները որպես պարտք վզիդ փաթաթեցին։ Ու՞մ բաժին հասան դրանք։ Ժողովրդին՝ հաստա՛տ ոչ։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ հրաժարվեցիր պաշտպանել Շուշին, իսկ քաղաքը հանձնելուց հետո այն անվանեցիր «դժբախտ և դժգույն»։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով Ռուսաստանին դիմեցիր միայն 44-օրյա պատերազմի 33-րդ օրը։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ ձախողեցիր հայկական բանակի սպառազինության գնման ծրագիրը և գումարները վատնեցիր անիմաստ կործանիչների վրա՝ առանց հրթիռների։
- Փաշինյա՛ն, իսկ դու կարո՞ղ ես պատմել, թե ինչպե՞ս պայմանավորվեցիր Եվրոպայի հետ Արցախի վերջնական հանձնման շուրջ։
- Փաշինյա՛ն, ինչպե՞ս Ալիևի հետ դավադիր համաձայնությամբ կազմակերպեցիր 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, որպեսզի հանրությանը համոզես զիջումների անխուսափելիության մեջ։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվում էր Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ, դու չկատարեցիր քո սահմանադրական պարտականությունը։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր։ Ինչո՞ւ համընդհանուր զորահավաք չիրականացրեցիր։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ էիր ստեղծում պարտության արտաքին պատճառի պատրանք, երբ բոլոր հիմնական քայլերը անձամբ դու էիր նախաձեռնել։
- Փաշինյա՛ն, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին և 20-ին դու և Սերժ Սարգսյանը միաժամանակ առաջ քաշեցիք «Անջատում հանուն փրկության» թեզը։ Դա պայմանավորվածությո՞ւն էր... թե՞ պատահական զուգադիպություն։
- Փաշինյա՛ն, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի կործանման նախաշեմին բյուջեում և ներդրումային հիմնադրամում կուտակվեցին շուրջ 1,2 միլիարդ դոլարի չվերադարձվող պարտքեր։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ են ազդեցիկ բիզնես խմբերի հետ փոխկապակցված ընկերություններին և Արցախի հիմնադրամին տրված վարկերը փաստացի դուրս գրվել, իսկ բյուջե միջոցների վերադարձի վերաբերյալ հաշվետվություն չկա։
- Փաշինյա՛ն, ինչո՞ւ քո իշխանության մեջ ոչ ոք չնախաձեռնեց ֆինանսական որոշումների թափանցիկ հետաքննություն։ Ինչո՞ւ պետք է ժողովուրդը հանդուրժի քո քաղաքականության հետևանքները։
- Փաշինյա՛ն, ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի հանձնման և Ստեփանակերտում իշխանափոխության ժամանակ ոչ ոք ֆինանսական պատասխանատվություն չկրեց, իսկ խորհրդարանը մի կողմ քաշվեց։
Ամեն մի հարց՝ մուրճի հարված։ Հարված՝ ուղղված սնապարծությանը: Մի հայելի, որտեղ Փաշինյանը տեսնում է իր ստի հետևանքները։
Հայ հասարակությունը կրկին դեմագոգի պատանդ է։ Մի մարդու, ով գիտի միայն շոուներ սարքել, գոռգոռալ և պոպուլիզմով զբաղվել։ Մի մարդու, ով շփոթում է իշխանությունը PR-ի, իսկ ժողովրդին՝ ծափահարող ամբոխի հետ։
Դեռ քանի՞ սերունդ պետք է տառապի: Դեռ որքա՞ն արյուն, կորուստ ու նվաստացում է պետք, որպեսզի պարզ դառնա՝ առաջնորդությունը պատասխանատվություն է, այլ ոչ թե խաղաբեմ:


