«Товарищ генерал» տելեգրամյան ալիքի մեկնաբանությունն Արցախի խորհրդարանի խմբակցությունների հայտարարության վերաբերյալ

«Товарищ генерал» տելեգրամյան ալիքը գրում է.

Արցախի խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն են տարածել արցախցի տեղահանված Արմինե Մոսիյանի և նրա երեխայի վրա Փաշինյանի հարձակման «ոդիսականից» և այդ վախկոտի ու դեմագոգի հետագա «նահանջից» հետո։

Հայտարարության մեջ ասվում է.

«Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ»:

Եվ ընդգծվում, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Է՜հ․․․

Վաղուց ժամանակն է ընդունել մեկ հստակ հայտարարություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը․

Արցախի և հայության թշնամին է։

Խոսքով հրաժարվեց Արցախի շուրջ բանակցություններից՝ այն թշնամուն հանձնելու ժամանակահատվածում, սակայն իրականում միանձնյա և ապօրինի կերպով տնօրինեց Արցախի ճակատագիրը՝ նրա բնակիչների և Հայաստանի քաղաքացիների թիկունքում։

Մեղավոր է Արցախը և Հայաստանի տարածքներն ապօրինի փուլային ճանապարհով Ադրբեջանին հանձնելու, արցախահայության էթնոցիդի, նրանց ունեցվածքի և սրբավայրերի թալանի ու ոչնչացման համար պայմաններ ստեղծելու համար։

Օժանդակել է 2020-23 թթ. միլիարդավոր դոլարների զենքի և զինտեխնիկայի հանձնմանը թշնամուն։

Խախտել է Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը և սեփական կառավարության պաշտոնական ծրագիրը։

Նպաստել է հայորդիների՝ Արցախի և Հայաստանի պաշտպանների, Արցախի անկախության համար պայքարողների զոհվելուն։

Պատասխանատվություն է կրում 2022-23 թթ. շրջափակման ընթացքում արցախցի ժողովրդի տառապանքների և Հայրենիքի հարկադիր կորստի համար։

Արցախն ու արցախցիներին դարձրել է «մանրադրամ» Ադրբեջանի հետ «խայտառակ հաշտություն» կնքելու համար։

Պետական և ռազմական հանցագործ է, ում արարքները ենթակա են դատաստանի և պատժի։

Անհրաժեշտ է մեկ անգամ տալ Փաշինյանի և նրա հանցագործությունների գնահատականը և այլևս չարձագանքել այդ կերպարի ամեն մի դատարկ խոսքին, այլ պարզապես համալրել դոսյեն՝ ապագա տրիբունալի համար։