Ինչի՞ մասին է լռում Աշոտյանը․ եվրոպական միֆը և հայկական իրականությունը

Армен Ашотян

Վերջերս Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ Հայաստանի ապագան եվրոպական քաղաքակիրթ ընտանիքում է՝ նշելով, թե Սերժ Սարգսյանի ջանքերով 2017-ին այդ ընտանիք ներգրավվելու ճանապարհային քարտեզը ստեղծել էինք։

Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի Աշոտյանը՝ քաղաքակիրթ Եվրոպա ասելով։

Աշոտյանի գրառումը բացարձակ ցինիզմի դրսևորում է։ Սերժը, Աշոտյանը և մնացածը շարունակում են մեզ հիմարի տեղ դնել։

2017-ին Սերժի ջանքերով ընդամենը օրենքի ուժ ստացավ հայկականության ապամոնտաժումը։

Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է կազմում, մոլորություն է։ Այդ մասին վկայում են թե՛ վիճակագրությունը, թե՛ պատմությունը։

Եթե անգամ չխոսենք այսօրվա Եվրոպայի մասին, որտեղ ակնհայտ է անմարդկային վերաբերմունքը մեր նման ազգերի հանդեպ, նաև փաստ է, որ աշխարհաքաղաքական կոնտեքստում Եվրոպան մեզ դիտարկում է որպես թուրքական ազդեցության գոտի։

Իսկ եթե հետ գնանք, կտեսնեք ,որ Եվրոպան նոր չէ, որ թշնամական վերաբերմունք ունի մեր նկատմամբ։

Այն, ինչ այսօր կատարվում է մեր եկեղեցու դեմ, նոր չէ, որ նախաձեռնել է Եվրոպան. ընդամենը նախկինում այլ մեխանիզմով էին փորձում մեզ զրկել սեփական հավատքը և մշակույթը ունենալու հնարավորությունից, որի գեներացնողը միայն անկախ եկեղեցին է։ Ավելի մանրամասն պատմական դրվագների մասին չեմ ցանկանում այսօր խոսել։

Գոյություն ունի պատմական ակնհայտ փաստ. Աշոտյանի և Սերժի կարծած քաղաքակիրթ Եվրոպան, երբ իր հզորության գագաթնակետին էր, Հայաստանը որպես անկախ միավոր գոյություն չուներ,բաժանված էր Պարսկաստանի և Թուրքիայի միջև, ավելի վաղ՝ Եվրոպայի և Պարսկաստանի միջև։

Սրանից ավելի մեծ ապացույց չկա. հզոր Եվրոպան ենթադրում է՝ Հայաստանը պետք է գոյություն չունենա։

Հետագայում, երբ Ռուսաստանը հզորացավ, Հայաստանը վերածնվեց։ Սա ևս պատմական փաստ է, այստեղ վերլուծելու ոչինչ չկա։

Իսկ ավելի ուշ Եվրոպան հնարավոր բոլոր միջոցներով նպաստում էր, որ հայ ազգը շարունակի մնալ թուրքական յաթաղանի տակ. եթե այլ օրինակ չբերենք, բավական է միայն Բեռլինի կոնֆերանսը։

Այստեղ շատ պարզ հարց է առաջանում. Աշոտյանը և Սերժ Սարգսյանը ու՞մ շահով էին առաջնորդվում՝ մեզ դեպի Եվրոպա, իրականում Թուրքիա տանելով։

Պետք է քննարկել Եվրոպայի շահերից էր ավելի շատ բխում հայկական պետականության անկումը, թե Թուրքիայի։ Այդ հարցի պատասխանը կտա նաև, թե ում շահերն են սպասարկել և սպասարկում հանրապետականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ինչ վերաբերվում է ,թե մենք ո՞ր քաղաքակրթական ընտանիքին ենք պատկանում ,հարցը ունի մեկ պատասխան՝մենք առանձին քաղաքակրթություն ենք ,այդպիսին է մեր ճանապարհը եղել, բայց մենք վերածնվել ենք ռուսական աշխարհում…

Պատմական փաստ է՝ հզոր Ռուսաստանի գոյությունը երաշխավորն է Հայաստանի գոյության և միայն թուրքական շահ սպասարկողը կարող է մեզ եվրոպա առաջնորդել ՝հակադրվելով Ռուսաստանին