«Ռուսական նախագծի» միֆը․ ո՞ւմ է ձեռնտու Փաշինյանի կերպարը՝ որպես Մոսկվայի դրածո
Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական շրջապատի կողմից տարիներ շրջանառվում է մի թեզ, թե Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել Ռուսաստանի աջակցությամբ։
Պարբերաբար ակնարկվում է, որ հենց Մոսկվան է նպաստել նրա վերարտադրմանը, և դա հիմնավորոում են առաջին հայացքից տրամաբանական թվացող հիմնավորումներով։
Այս պնդումը պատահական չէ։ Այն քաղաքական հաշվարկի արդյունք է։ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում տեղի ունեցած ծանրագույն հետևանքները՝ Արցախի կորուստը, Հայաստանի տարբեր հատվածների հանձնումը, ազգային ինքնության հիմնասյուների շուրջ վտանգավոր գորընթացները, փորձ է արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ազդեցության հետևանք։
Մինչդեռ հայ հասարակության զգալի հատվածի համար ակնհայտ է, որ այդ գործընթացները ձևավորվել են արևմտյան օրակարգի տրամաբանության մեջ, և դրանց նախապատրաստական փուլը սկսվել էր դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Հենց այդ ժամանակ էր դրվում ,թե ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելի է, թե ազգային խորհրդանիշների արժեզրկման վտանգավոր սկիզբը։
Սերժի եւ նրա համախորների կողմից Նիկոլին Ռուսաստանի գրպանը գցելու նպատակը պարզ է՝ սեփական քաղաքական կամակատարին ներկայացնել որպես «ռուսական նախագիծ», որպեսզի հանրային դժգոհությունն ու զայրույթը ուղղվեն ոչ թե Արևմուտքի, այլ Ռուսաստանի դեմ։
Այս թեզի կողմնակիցները հաճախ հարց են բարձրացնում․ եթե Փաշինյանը ռուսական չէ, ապա ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ԵՏՄ-ից, ինչո՞ւ չի փակվում Գյումրիի ռազմաբազան։ Նրանք շրջանցում են այն փաստը, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, տնտեսական կառուցվածքը և անվտանգության համակարգը տարիներով ձևավորվել են ռուսական գործոնի ներգրավմամբ։ Այդ կապերի կտրուկ խզումը ոչ թե քաղաքական հայտարարության, այլ իշխանություն կորցնելու ռիսկի հարց է։
Հիշեցնենք, որ հենց Սերժ Սարգսյանն էր 2013-ին փորձ կատարում կտրուկ շրջադարձ կատարել դեպի Եվրոպա։ Բայց այդ գործընթացը մեկ գիշերում փոխվեց ԵՄ ասոցացումից դեպի ԵԱՏՄ անդամակցության։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ռուսական բարձրաստիճան շրջանակներից հնչեցին հստակ նախազգուշացումներ Սերժին իշխանության պահպանման հեռանկարների վերաբերյալ։
Այնուամենայնիվ, այսօր քիչ է հիշվում, թե ինչ ընդգծված հակառուսական քարոզչություն էր տարվում Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Եվրոպական ուղղության բացահայտ առաջմղումը, ազգային արժեքների նսեմացում , պատմական թեմաների շուրջ Հ1- ով դեբատներ ,որտեղ հնչեցվում էին ճիշտ այն մտքերը ,որոք հետագայում մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանից .այդ ամենը տեղավորվում էր նույն նախապատրաստական տրամաբանության մեջ։
2012-2013 թվերին երկրի ներքին հիմնական օրակարգի քննարկումներն էին դեպի ԵՄ ասոցացում, թե ԵԱՏՄ: Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մտնելու խոսակցությունները վերջնական լռեցնելու համար անգամ Նժդեհի մասին հորինված պատմություններով ֆիլմ նկարեց 2013 թ. հունվարին Ֆիլմի հիմնական մեխը այն մասին էր ,թե ռուսները մեզ զրկել են անկախությունից ,ինչից հետո հակառուսական ավելի մեծ ալիք բարձրացավ:
Սակայն, ի վերջո Սերժի իշխանությունը պահպանելու հաշվարկը հաղթեց դեպի Եվրոպա կտրուկ շրջադարձին։ Որքան էլ բուհերում և մեդիա հարթակներում խրախուսվում էր հակառուսական տրամադրությունների աճը, հասարակության լայն շերտերը հասկանում էին, թե ինչ հետևանքների կարող է բերել Ռուսաստանի հետ կապերի կտրուկ խզումը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը, անգամ եթե վերջնականապես չի խզում կապերը Ռուսաստանի հետ, բայց շարունակում է ռուսների նկատմամբ ատելության մթնոլորտ գեներացնել։ Այս գործընթացը պատահական չէ․ այն հաշվարկված քաղաքական գիծ է։
Տրամաբանությունը պարզ է․ քանի դեռ Հայաստանը չունի լիարժեք էներգետիկ և տնտեսական այլընտրանք, կտրուկ քայլերի չեն դիմում։ Սակայն հանրային կարծիքի նախապատրաստումը շարունակվում է։ Քայլ առ քայլ ձևավորվում է այն միջավայրը, որտեղ Ռուսաստանի հետ դաշինքը ներկայացվում է որպես հիմնական խոչընդոտ պետության զարգացման համար։
Երբ գտնվեն էներգետիկ և տնտեսական այլընտրանքներ, և արտաքին հենարանները բավարար չափով ամրապնդվեն այդ ժամանակ կանցնեն հաջորդ փուլին՝ արդեն բացահայտ քաղաքական պահանջով Ռուսաստանին դուրս գալ Հայաստանից։
Ներկայիս քաղաքականությունը կարելի է դիտարկել ոչ թե որպես վերջնական վիճակ, այլ որպես անցումային փուլ՝ հանրային գիտակցության ձևավորման և հետագա ավելի կտրուկ քայլերի նախապատրաստման գործընթացում:


