Հայաստանի ընտրությունը նոր աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում

Серж Саргсян награждает Микаэла Минасяна

Այսօր համաշխարհային քաղաքականությունը բարդ ու բազմաշերտ գործընթացների դաշտ է, որի բնույթը աննախադեպ չէ։ Պատմությունը ցույց է տալիս, որ ուժերի բախումը հաճախ գալիս է ոչ թե պարզ «սև ու սպիտակ» շահերի տեսքով, այլ բազմաշերտ, տնտեսական և ռազմավարական գործընթացների համադրման միջոցով։

1813–1907 թվականների աշխարհաքաղաքական դաշտում, որը պատմաբանները անվանել են «Մեծ խաղ», նույնպես դիտվում էին բազմաշերտ տնտեսական, ռազմավարական եւ այլն մրցակցություններ։ Այդ շրջանում Ռուսական և Բրիտանական կայսրությունները պայքարում էին Կենտրոնական և Հարավային Ասիայում, ինչպես նաև Սև և Միջերկրական ծովերում իրենց ռազմավարական դիրքերը ամրապնդելու և ազդեցության գոտիներ ստեղծելու համար։

Այդ բարդ իրավիճակում հայ ժողովուրդը նույնպես ստացավ որոշակի հնարավորություն իրավիճակից օգտվելու և մասամբ այդ հնարավորությունից օգտվեց. Արևելյան Հայաստանը ազատագրվեց պարսկական լծից և մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։

Պետք է նկատել, որ այն օրերին հայ մելիքների զգալի մասը ,որոնց Պարսկաստանը նշանակել էր որպես դահիճ սեփական ազգի վրա ,պարսիկների հետ հավասար պայքարում էր ՝ընդդեմ Ռուսական կայսրության։ Հայ մելիքների դրդապատճառը պարսկական կողմից ստացած դիրքը և ունեցվածքը պահպանելն էր:

Այսօր համաշխարհային դաշտում կրկին բազմաշերտ շահերի բախումներ են տեղի ունենում Կենտրոնական Ասիայից մինչև Հնդկաստան, Մերձավոր Արևելք և Աֆրիկա։ Այս բազմաշերտ մրցակցությունը կենտրոնացած է ազդեցության գոտիների բաժանման և առևտրային ճանապարհների վերահսկման վրա և կրկին կարևոր է, որ փոքր ազգերը՝ այդ թվում հայ ժողովուրդը, կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը և քաղել օգուտներ , կամ գոնե եղածը չկորցնել ,բայց կարծես թե գոյություն ունեցող հայաստանյան ներքին իրավիճակը մեզ ստիպում է անհանգստանալ եղածը կորցնելու վտանգից:

Իրավիճակը պատմական առումով կրկնվում է նաև հայ մելիքների օրինակում։ Եթե «Մեծ խաղի» ժամանակ սեփական դիրքի և ունեցվածքի պահպանման համար նրանք շարունակեցին գործել ի օգուտ Պարսկաստանի ,անտարբեր լինելով սեփական ժողովրդի ճակատագրով , ապա այսօր հայ մելիքները արևմտյան օֆշորներում իրենց ունեցածը պահպանելու համար մասնակցում են Արևմուտքի խաղին՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչը կարող է պատճառ դառնալ ,որ Հայաստանը դադարի որպես պետություն գոյություն ունենալ։

Մեզ համար, ներկա պահին իրավիճակից անցնցում դուրս գալու համար կա մեկ տարբերակ՝ ընտրություններով ,միասնական ջանքերով փոխել իշխանություններին։ Այս հարցում ոչ ոք չի կարող վիճել։

Թվում է, թե ցանկացած հայ, ով չի ցանկանում կորցնել երկրի պետականության վերջին նշույլները, պետք է լծված լինի այս գործին։

Բայց փաստացի կա իրավիճակ՝Միքայել Մինասյանը և Սերժ Սարգսյանը մի կողմից ,Նիկոլ Փաշինյանը և նրա շուրջ Սերժ Սարգսյանի հովանավորչությամբ ձևավորված օլիգարխիան մյուս կողմից ,զբաղված են Նիկոլ Փաշինյանի համար վերարտադրվելու հնարավորություն ստեղծելով։

Շատ իմաստուն պետք չէ լինել հասկանալու համար, որ Միքայել Մինասյանը չի կարող Արևմուտքից հայանպաստ գործընթացների մասնակցել․ այլապես նրա ունեցվածքը կհայտնվի պատժամիջոցների տակ.անձամբ իրեն լավագույն դեպքում կարտաքսեն:

Այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝մենք պետք է թույլ չտանք, որ ընդդիմադիր դիրքերից հանդես գան թե Միքայել Մինասյանի, թե Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Եվ քանի դեռ մենք դա թույլ կտանք, նրանց կհաջողվի ընտրություններին ձայներ փոշիացնել և նպաստել, որ մասնակցությունը լինի պասիվ։