ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի

,
Пашинян с макетом карты Армении

11․02․2025․ “Իրավունք» թերթը գրում է

"2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը հայ-ռուսական պատգամավորական ակումբի քննարկման ժամանակ հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ:

«Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։

Նրան ի պատասխան, ի տարբերություն Նիկոլի, նիստին մասնակցած պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ Նիկոլը սովորական բանսարկու եւ ստախոս է.

Հասկանալի է, որ մինչեւ ուղնուծուծը ռուսատյաց եւ օտարների կամքը արտահայտող Նիկոլը փնտրում էր ցանկացած առիթ` փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները:

Սակայն անդրադառնանք Նիկոլի այն տեսակետին, որ «հայ ժողովրդի նահատակների» վերաբերյալ «անհարգալից տոնով» արտահայտվելու համար այդ արտահատվողը պետք է ՀՀ-ի տարածքում անցանկալի անձ ճանաչվի: Սա այն հազվադեպ մտքերից է, որի հետ պետք է համաձայնենք: Հետեւաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշելով, որ Արցախը հանդիսանում է իբր Ադրբեջանի հող, եւ դրանով նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հայ ժողովրդի տասնյակ-հազարավոր նահատակների նկատմամբ, որոնք զոհվել են` Արցախը պաշտպանելով: Ստացվում է, որ տասնյակ-հազարավոր հայ նահատակներ զոհվել են ոչ թե սեփական հայրենի հողը թուրքից պաշտպանելու սրբազան պայքարում, այլ եղել են ագրեսոր: Սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների հանդեպ:

Ավելին, հայոց Ցեղասպանության հանդեպ Նիկոլի այն արտահայտությունները, որոնք նպատակ ունեն վերաքննել 1915-23թթ. Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանում կատարած Ցեղասպանությունը ոչ այլ ինչ են, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի 3 մլն նահատակների հանդեպ:

Այսպիսով` 2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ, եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման` Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմում` «Նիկոլն ընդդեմ Նիկոլի»:

Թեեւ, դա ամենամեղմ եւ գուցե Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ ցանկալի տարբերակը կլիներ, քանի որ ըստ քրեական օրենսգրքի` Նիկոլ Փաշինյանը պետք է կրեր քրեական պատիժ:"

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ