Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 7
2022 թ․ հոկտեմբերի 5-ին Ազգային Ժողովումի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ։ Մասնավորապես նա հայտարարել էր․
«Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»»:
Փաշինյանը ստել էր, քանի որ Մադրիդյան սկզբունքները այդ թվում նաև Արցախի ինքնորոշման hարցի մասին էին, ինչը չի կարող նշանակել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020թ․ սեպտեմբերի 18-ին փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Մադրիդյան սկզբունքները միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։


