Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 3
2020 թ․ դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Մասնավորապես նա հայտարարել էր․
«Իմիջիայլոց, ես մոռացա պատասխանել հետևյալ մի կարևոր հարցի, որովհետև մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:
Ազատություն» ռադիոկայանի հաղորդավարի հարցին, թե ում կողմից էր այդպիսի գնահատական տրվել, վարչապետը պատասխանել էր։
«Մեր, նաև ռազմաքաղաքական մարմինների, ինստիտուտների կողմից մինչև ամենավերջին օրը պատերազմի հավանականությունը բարձր չի գնահատվել: Սա էլ է շատ կարևոր հանգամանք:»
Նիկոլ Փաշինյանը անամոթաբար հերթական անգամ ստել էր, քանի որ դեռ 44-օրյա պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում, 2020 թ․ հոկտեմբերի 14-ին, իր հանրությանը ուղղված ուղերձում նա բոլորովին հակառակ բովանդակության հայտարարություն էր հնչեցրել․
«Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք։ Հարցն այն էր՝ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին։»
Ավելին, Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի սկսվելուց 26 օր առաջ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից գաղտնի փաստաթուղթ են ստացել, որում նախազգուշացում է եղել առաջիկա պատերազմի, դրա բնույթի մասին, ինչպես նաև առաջարկ է եղել կանխարգելիչ ռեժիմում դաշնակիցների օգնությունը հայցել:


