Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 2-րդ
2018 թ․ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում Կառավարության 100 օրվա գործունեության ամփոփմանը նվիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․
«Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում։»
Փաշինյանը այս հարցում ևս խաբեց հայ ժողովրդին և կատարեց ճիշտ հակառակը․
2020 թվականի նոյեմբերի 9-ին գաղտագողի, առանց Հանրապետության հրապարակում ժողովրդին ներկայացնելու, ստորագրեց փաստաթուղթ, որովի հետևանքով Ադրբեջանին էր անցնում Արցախի մի մասը։
2022 թ․ ապրիլի 13-ն նա հայտարարել էր․
«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Այնուհետև 2022 թ․ հոկտեմբերին Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց շրջափակված Արցախի վրա, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի Հայաստանի Հանրապետության պարտավորությունը կատարելուց, ինչի արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և հայտնվեց Ադրբեջանի տիրապետության ներքո։
2025 թ․ մայիսի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2020 թվականի եռակողմ փաստաթղթում ձեռք էր բերվել ջենթլմենական համաձայնություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արված հայտարարությունը ամեն ինչի վրա խազ քաշեց: Արարատ Միրզոյանը Լավրովին չառարկեց։
2024 թ․ նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից խոստովանեց, որ 2018-ին խաբել է հանրությանը։ Նա հայտարարել էր հետևյալը․
«2020 թ․ նոյեմբերի 9-ին, գործընկերներիս շատերը իմ աշխատասենյակում ներկա են եղել, ես ասել եմ ․ էս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես վերցնում եմ ինձ վրա պատասխանատվությունը և ես էս թուղթը ստորագրելու եմ։»


