Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 1-ին

,
Пашинян 1 мая 2018 года в НС РА

2018 թ․ մայիսի 1-ին Ազգային Ժողովում լսումների ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր․

«Իրապես, սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»:

«Նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները, և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ. դա ուղղակի խփում է ՀՀ պետության հեղինակությանը։ էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները, կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ»։

«․․․Բայց որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն այս պահին, համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է և բխում է մեր երկրի շահերից»

Իշխանությունը ստանձնելուց հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է հանրությանը, քանի որ ոչ միայն չի վերացրել սուպերվարչապետական համակարգը իշխանությունը հավասարակշռելու նպատակով, այլ Ազգային Անվտանգության Ծառայությունը և ոստիկանությունը, որոնք կառավարությանը առընթեր մարմիններ էին, հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ և այսօր կատարում են նրա բոլոր քմահաճույքները՝ հետապնդելով ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ։