Ընդդիմադիրը՝ Փաշինյանին․ «Հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի»

23.09.2025. ArmeniaOne տելագրամյան ալիքը գրում է․:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր սոցիալական ցանցում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ բանավեճ անցկացնելու առաջարկին:

Զուրաբյանը պահանջել է հրապարակել Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլ և հունիս ամիսների խաղաղության պլանները, որոնք նախկինում չեն հրապարակվել՝ գաղտնիության պատրվակով:

«Հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակման պահից ի վեր քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ»,-ընդգծել է Զուրաբյանը։

Նա նաև ուշադրությունը հրավիրել է Փաշինյանի խոսքերի վրա՝ որդեգրած ռազմավարության մասին, որը կբերեր մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»:

«Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի»,- գրել է ընդդիմադիր գործիչը։