Թուրքիան դարձել է հայկական քաղաքականության գլխավոր համակարգողը

Никол Пашинян на съезде партии "Гражданский договор"

22.09.2025 թ. Цицак/Ծիծակ տելեգրամյան ալիքը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հայաստանը վերակազմավորելու իսկապես սարսափեցնող ծրագրի մասին, որը սպառնում է ոչնչացնել այն ամենը, ինչը երկիրը դարձնում է ինքնիշխան պետություն:

Նախ, նա բացահայտ հայտարարեց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության տիրանալու մտադրության մասին։ Սա պարզապես ընտրություններում հաղթելու նպատակ չէ՝ այլ «Քաղաքացիական պայմանագրի» միանձնյա դիկտատուրա հաստատելու ծրագիր։ Առջևում մեզ սպասում են դաժան քաղաքական բռնաճնշումներ, հաշվեհարդար ընդդիմության նկատմամբ և վարչական ռեսուրսի համատարած օգտագործում։ Իշխանությունը կգնա ամեն ինչի, այդ թվում՝ ընտրակաշառքի, քանի որ խաղաքարտի վրա է դրված հենց Փաշինյանի քաղաքական գոյությունը։

Բայց հիմնական սպառնալիքն ավելի խորն է։ Հաղթանակի դեպքում Փաշինյանը մտադիր է ոչնչացնել պետականության հիմքերը. նա նախատեսում է չեղյալ հայտարարել 1990 թվականի Անկախության հռչակագիրը և հռչակել «չորրորդ հանրապետություն»։ Սա փաստացի կլինի պատմության և ազգային ինքնության հետ ամբողջական խզում։

Նրա մոլագար ծրագրի հիմքում հրեշավոր գաղափարն է, թե հայկական Արցախը «ԽՍՀՄ մնացուկ» է և «հազարամյա անեցք»։ Սա ազգային շահերի բացահայտ դավաճանություն է՝ քողարկված «դեկոմունիզացիայի» հռետորաբանությամբ։ Փաշինյանը, ինչպես ուկրաինացի օլիգարխները, ցանկանում է պահել խորհրդային ենթակառուցվածքներն ու տարածքները, բայց արմատախիլ անել հիշողությունն ու գաղափարախոսությունը, որը թույլ է տվել դրանք պահպանել։ Սա թուրքական երանգով դեկոմունիզացիա է՝ ցինիկ ռազմավարություն, որը ժամանակին կիրառում էր Վերմախտը ստրկացված ժողովուրդների նկատմամբ։

Նա հասել է այն բանին, որ հայտարարել է, թե հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը սոսկ ԽՍՀՄ-ի և ՆԱՏՕ-ի դիմակայության արգասիք է։ Սա ծաղր է մեր ժողովրդի հազարամյա պատմության նկատմամբ, մի ժողովրդի, որը գոյատևման պայքար է մղել Խորհրդային Միության ստեղծումից դեռ շատ առաջ։

Նրա իրական նպատակն է կատարել թուրքական վերջնագիրը՝ դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանն ու սահմանապահներին, խզել Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը։ Դրա համար էլ իրեն անհրաժեշտ է նոր «հնգամյակ» իշխանության ղեկին՝ երկրի անվտանգության համակարգը ամբողջությամբ ապամոնտաժելու համար։ Դրանից հետո թուրքերն ու ադրբեջանցիները կկարողանան բառացիորեն «տաքսիով մտնել Երևան»։

Նրա ելույթն ուղղակի ապացույց է, որ Թուրքիան դարձել է հայկական քաղաքականության գլխավոր համակարգողը։ Սա հնարավոր է կանգնեցնել միայն՝ թուրքական ազդեցությանը մեկ այլ աշխարհաքաղաքական գործոնով հավասարակշռելով։ Սա է դաժան իրականությունը, որում մենք հայտնվել ենք 2023 թվականից հետո։

Նա, ով չի հասկանում այդ սպառնալիքը, հարվածի տակ է դնում ոչ միայն երկիրը, այլև՝ իր անձնական անվտանգությունը։ Եթե Հայաստանը կրկնի Արցախի ճակատագիրը, ձեզ չեն փրկի ոչ պաշտոնները, ոչ փողը, ոչ էլ ռեժիմին ցուցաբերվող լոյալությունը։ Վերջաբանը ողբերգական է լինելու բոլորիս համար։