ՀՀ գլխավոր դատախազի հանցավոր անգործությունը

,

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2 տարի է վերսկսվել է հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը»։

Հիշեցնենք, որ 2018 թվականին համացանցում հայտնվեցին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման սկանդալային ձայնագրությունները : Ձայնագրությունները վկայում են, թե ինչպես են քննչական մարմինները քրեական գործեր հարուցում Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով, իսկ դատարանները հարկադրվում են մեղադրական վճիռներ կայացնել։ Սույն արարքը, ինչպես ավելի վաղ գրել էինք նախորդ նյութերում, ՀՀ Քրեական օրենսդրությամբ որակվում է որպես սահմանադրական կարգի տապալում:

Հանրային տրիբունալը կարևորում է պետության առաջին դեմքերի հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածության աստիճանը և ապօրինի գաղտնալսման վերաբերյալ քրեական գործն ավարտին հասցնելը: Սակայն, ոչ պակաս կարևոր է այն, որ ապօրինի գաղտնալսման գործի հետ միաժամանակ քննչական մարմինները, ՀՀ Գլխավոր դատախազությունը պետք է գործ հարուցեին Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի նկատմամբ՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազության հանցավոր անգործությունը վկայում է Արթուր Դավթյանի և Աննա Վարդապետյանի (Գլխավոր դատախազության նախկին և ներկա ղեկավարներ)՝ Նիկոլ Փաշինյանի հանցագործություններին մեղսակցության մասին: