Փաշինյանը գաղտնի Կանադայում առանձնատուն է գնել

10.09.2025թ․ The Times of Canada պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դերասանուհի Արսինե Խանջյանի միջնորդությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ էլիտար անշարժ գույք է ձեռք բերել Կանադայում։ Շոն Պրեվիլի հոդվածը ներկայացվում է ստորև․

Կանադայում հայտնաբերվել է օտար աչքից թաքուն շքեղ առանձնատուն, որը, հնարավոր է, պատկանում է Նիկոլ Փաշինյանին։

Միսսիսսոգայի ամենահեղինակավոր թաղամասերից մեկի լուռ, ծառապատ փողոցում՝ բարձր դարպասների հետևում, վեր է խոյանում առանձնատուն, որը հայտնի է՝ որպես «Սենթ-Ջորջ Մենշն»։ Ըստ անշարժ գույքի վերաբերյալ բաց աղբյուրներից ստացված տվյալների՝ այն 2024 թվականի սեպտեմբերին վաճառվել է 17,1 միլիոն դոլարով։ Առաջին հայացքից, դա սովորական գործարք է էլիտար անշարժ գույքի կանադական շուկայում։ Սակայն, ամիսներ տևած հետաքննության ընթացքում պարզվել է, որ գնորդը՝ կեղծ ընկերությունը, իրականում քողածածկույթ է ազդեցիկ օտարերկրյա առաջնորդի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

Սենթ-Ջորջ առանձնատունն աներևակայելի չափի բնակելի տուն է։ 2400 քառակուսի մետր մակերեսով կալվածքն ունի վեց ննջասենյակ, տասը լոգարան, փակ լողավազան, տնային մարզասրահ և հինգ ավտոտնակ։ Կալվածքը ցուցադրվել է «Տղաները» սերիալի 3-րդ եթերաշրջանում։ Այն վաճառվել է 17,1 միլիոն դոլարով՝ 2024 թվականի սեպտեմբերին կնքված գաղտնի գործարքի շրջանակներում։ Այդ փաստաթղթերում հիշատակված առանցքային միջնորդը սփյուռքում քաջ հայտնի Արսինե Խանջյանն է։

Խանջյանը կանադահայ դերասանուհի և իրավապաշտպան է։ Նրա ընտանիքը ՝ 1915 թվականին ցեղասպանությունից փրկված հայ փախստականներ են, որոնք հաստատվել են Կանադայում։ Նա ակտիվորեն աջակցում էր 2018 թվականի «թավշյա հեղափոխությանը», ինչի հետևանքով Փաշինյանն իշխանության եկավ։ Իր հաղթանակից կարճ ժամանակ անց Փաշինյանը Խանջյանին և նրա ամուսնուն շնորհեց ՀՀ քաղաքացիություն: Այսօր նա, կարծես, հանրային աջակիցից վերածվել է վստահված անձի։

Կանադայի անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի աղբյուրները հաստատում են, որ Խանջյանը հանդես է եկել՝ որպես Փաշինյանի միջնորդ։ Նա վարձել է իրավաբանների, որոնք ստեղծել են կեղծ ընկերություն, և անանուն գնորդի անունից շփվել է վաճառողի գործակալների հետ, որպեսզի ոչ մի փաստաթուղթ հետքն անմիջապես Երևան չտանի։

Լինելով ընդդիմության առաջնորդ՝ Փաշինյանը դեմ էր նախորդ ռեժիմի կոռուպցիային և օլիգարխիկ համակարգին։ Նրա քաղաքական ինքնությունը կառուցվում էր նոր, ազնիվ և մարդակենտրոն Հայաստան ստեղծելու խոստման վրա։

Անհայտ է մնում, թե որտեղից այս գնման համար ծախսված 17,1 միլիոն դոլարը, և ինչու է նման շքեղ ակտիվը ձեռք բերվել մի երկրում, որտեղ Փաշինյանը երբեք պաշտոնապես չի այցելել: Հայաստանի քաղաքացիների մոտ մտահոգիչ հարց է առաջանում՝ արդյո՞ք գաղտնիությանը վերջ տալու երդում տված հեղափոխականը չդարձավ այն, ինչից ցանկանում էր ազատվել։