«Ու՞ր կգնա պարոն Խուդաթյանն ադրբեջանական բաց ճանապարհներով». դիրքորոշում

2025 թ. օգոստոսի 15-ին «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը գրում է.

Երեկ փաշինյանական ողջ խմբակը՝ պարագլխի գլխավորությամբ, ազնիվ ժողովրդին համոզում էր դեռևս չստորագրված խաղաղության և Ադրբեջանից դեպի Նախիջևան դեռևս չբացված հայ-ամերիկյան ճանապարհի օգուտների ու հմայքների մեջ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատկերավոր կերպով նկարագրում էր, թե ինչպես են Հայաստանի համար բացվելու Ադրբեջանով անցնող ճանապարհները:

Անմիջապես հիշեցի, թե ինչպես ամիսներ տևած շրջափակումից ուժասպառ արցախցիները փակեցին Ստեփանակերտ տանող Աղդամի ճանապարհը՝ հրաժարվելով մարդասիրական օգնություն ընդունել Իլհամ Ալիևի արյունոտ և դավադիր ձեռքից: Ի դեպ, Արցախում ճանապարհի բացման օգտին էր խոսում Սամվել Բաբայանը, ով հայհոյում էր և Ռուբեն Վարդանյանին «Արցախ դեսանտ իջեցված գործակալ» անվանում։ Իսկ հիմա Բաբայանը լավ ուտում-խմում է, շարունակում նույնպիսի ակտիվությամբ Ադրբեջանի օգտին խոսել, իսկ Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանում պատասխանատու է ողջ այն Արցախի համար, որը չհանձնվեց թշնամուն։

Պատկերացնում եմ, թե ինչպես է Ալիևը բացելու ճանապարհները պարոն Խուդաթյանի համար։ Եվ նա՝ Սամվել Բաբայանի և այլ մանկուրտների հետ միասին, դեմքի ուրախ ժպիտով կշրջի իրեն խորթ մարտական փառքի վայրերով՝ հայաթափված Ստեփանակերտով, բռնաբարված Շուշիով, մզկիթների վերածված հինավուրց տաճարների կողքով: Հնարավոր է՝ փաշինյանականների այս պատվիրակությունը զվարճանալու համար անգամ այցելի կենդանաբանական այգի, որը Ալիևը կարգադրել է կառուցել Արցախի նախկին մայրաքաղաքում՝ այն գերեզմանի տեղում, որտեղ հանգչում են հայ հերոսների մարմինները։

Միգուցե մի կանգառ էլ Բաքվում անեն՝ այցելելու եզակի «ատրակցիոնը» և լսելու, թե ինչպես են դատում Արցախի նախկին ղեկավարներին։

Նույն խանդավառությամբ էր խոսում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում:

Պարզվում է՝ նա ընդհանրապես իր համար չէ ջանք թափում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ու ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը շոշափելի օգուտներ են պարունակում Իրանի և Ռուսաստանի համար: Երբ համաձայնագիրը կյանքի կոչվի, Իրանը երկաթուղային հասանելիություն կստանա Պարսից ծոցից մինչև Սև ծով։ Դա թույլ կտա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի միջև»,- ասում է նա։

Բինգո՛։ Ահա թե ինչի համար է մեր «բարերար» Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի ու մյուս մակրոն-շոլցերի հետ միասին, ոտնատակ տվել 2020 թ․ Մոսկվյան հայտարարությունները, հանձնել Արցախը, արհամարհել հայ ռազմագերիներին, համաձայնել զինաթափել ու կաստրացիայի ենթարկել Տավուշը, թույլ տվել ադրբեջանական զորքերին զավթել հայկական տարածքի 300 կմ հատվածը, իսկ Բաքվի մշակութագործներին՝ երկրի երեսից ջնջել հայկական մշակութային և կրոնական հուշարձանները: Ահա թե ինչու է նա պատրաստվում դատարաններում Ալիևից հանել բոլոր մեղադրանքները, որպեսզի նրան հանկարծ ռազմական հանցագործ չճանաչեն։

Ահա թե ինչի համար է այս ամենը՝ հանուն Ռուսաստանի և Իրանի։ Փաշինյանն այնքան էր շտապում, որ նույնիսկ հարկ չի համարել հարցնել Ռուսաստանին և Իրանին՝ արդյո՞ք նրանց պետք է այս ամբողջ արյունոտ ապուրը՝ ամերիկյան համեմունքով համեմված։

Փաշինյանի ավազակախումբը խուսափում է մեկ պարզ հարցից՝ ո՞րն է բաց ճանապարհների և մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին սպանողների հետ հանկարծակի բարեկամության գինը:

Դեռ տարվա սկզբին մեզ ցնցեցին մի խումբ մարդիկ, որոնք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգում էին «Ղարաբաղ» երգը:

Միայն թե չդիմավորենք նոր տարին՝ Եռաբլուրի վրա ծածանվող ադրբեջանական կեղտոտ լաթով: Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ բարձրացնի դա այնտեղ՝ հանուն Ալիևի հետ խաղաղության ստորագրման: