Սոնա Մնացականյանի ընտանիքը կառավարությունից փոխհատուցում չի ստացել

2025 թվականի օգոստոսի 12-ին Параллель Z տելեգրամյան ալիքը գրում է․

Վարչապետի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի իրավահաջորդը կառավարությունից փոխհատուցում չի ստացել, հայտնել է Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: Փաստաբանը նշել է, որ զուգահեռաբար կառավարությունը 670 մլն դրամ կվճարի 2008թ.մարտի 1-ին զոհված 10 քաղաքացու իրավահաջորդներին, ինչը նրանք պահանջում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից: Փաստաբանի խոսքով՝ Մնացականյանի գործով՝ նույնիսկ քրեական դատավարության շրջանակներում նրա հարազատներին չի փոխհատուցվել հատուցման ենթակա որևէ նյութական վնաս: