Սահմանադրական կարգի տապալում. Փաշինյանն իրեն ենթարկեց Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերը

,
Никол Пашинян

22.07.2025 թ. «Моя Родина-Арцах» («Իմ հայրենիքն Արցախն է») տելեգրամյան ալիքը գրում է.

«Փաշինյանին են ենթարկվում պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը և մյուս դատարանների նախագահները, գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի ղեկավարը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՆԳ նախարարը և Ազգային անվտանգության ծառայության պետը: Ամենաչնչին հակադրությունն անգամ հղի է վերոհիշյալ անձերից ցանկացածի հրաժարականի պահանջով SMS-ով: Նման միանձնյա կառավարում և կենտրոնացված ենթակայություն մեկ անձի գոյություն չի ունեցել Հայաստանի Երրորդ Հանրապետության տարիներին։ Փաշինյանն անցյալ դարի բռնապետ է, ով կարողացավ իրեն ենթարկեցնել ամբողջ պետական մեքենան։ Նրան են ենթարկվում բոլորը, նրա շահերն է սպասարկում ՆԳՆ-ի կազմում գտնվող ամբողջ Ոստիկանական ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը, որը նա ԱԱԾ ենթակայությունից տեղափոխեց իր անձնական ենթակայության տակ:

Բացարձակ իշխանությունը, ինչպես գիտենք, ապականում է բացարձակապես: Փաշինյանն այնքան է ոգևորվել, որ արդեն սկսել է կրթական դասեր տալ լայն լսարանին՝ միաժամանակ չպատասխանելով հարցին, թե ինքը և իր կինը որքան գումար են հարկատուների գրպանից ծախսել «Կրթությունը նորաձև է» կարգախոսի ներքո անցկացվող մասշտաբային միջոցառումների վրա։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, հետևաբար՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որքան գումար են մեր գրպանից ծախսել «նորաձև» կրթության համար: Փաշինյան ասել է՝ ինչքան պետք ա, էնքան էլ ծախսել ենք: Այլ կերպ ասած՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետական բյուջեից ծախսում է այնքան, որքան իրեն և իր զուգընկերուհուն անհրաժեշտ է, իսկ հասարակ քաղաքացիներին նրանք հաշվետվություն չեն ներկայացնում, թե ինչպես և ինչի վրա են ծախսում պետական գումարները։

Ենթադրում եմ, որ «կրթական» դասախոսությունների ծախսերը շատ չեն գերազանցել այն գումարները, որը Փաշինյանների ընտանիքը թույլ է տալիս իրեն ծախսել աշխարհով մեկ ճանապարհորդելիս։ Ասում են՝ Աննան թուլություն ունի թանկարժեք խանութների և զարդերի նկատմամբ…

Փաշինյանը միանձնյա վերահսկում է ամեն ինչ՝ բյուջեից մինչև տարածքներ։ Օրինակ՝ անցյալ տարի նա սահմանազատման անվան տակ վերցրեց և Ալիևին նվիրեց Տավուշի 4 գյուղ՝ չնայած այդ ժամանակ սահմանազատման կանոնակարգը դեռ չէր հաստատվել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուսթաֆաևի հանձնաժողովների կողմից։ Կցանկանա՝ վաղը ուրիշ բան կնվիրի կամ կվաճառի։

Իշխող վերնախավի առաջնորդի ամենաթողության պայմաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նրա դուդուկի տակ պարելու ցանկության բացակայությունը խիստ նյարդայնացնող է, և այդ պատճառով Փաշինյանը որոշեց մերժել Կաթողիկոսին, ինչպես 2018 թվականին «մերժեց Սերժին»։ Կուսակցությունը նրան աջակցում է, ուժայիններն ու արդարադատության համակարգը նույնպես նրա կողմից են, բոլորի վրա կոմպրոմատներ կան, ոչ ոք չի ուզում կիսել Աղազարյանի ճակատագիրը: ՔՊ «ասեղից»ձերբազատվել ցանկացողների…

Արդեն լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը պլանավորում է ստուգում անցկացնել Մայի Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը, քանի որ այդ արժեքավոր իրերը պատկանում են ամբողջ ժողովրդին։ Այսպիսի ենթադրությունը է վերջերս հնչեցրել «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը։ Նա ասել է, որ ստուգման արդյունքների հիման վրա իրավասու մարմինները կարող են չարաշահումների վերաբերյալ ակտ կազմել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ներառյալ հարուցված քրեական գործի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձերբակալությունը։

Գուցե սկզբի համար հարկավոր է հրապարակել Փաշինյանի և նրա տիկնոջ կողմից զանգվածային «կրթարշավի» վրա բյուջեից ծախսված գումարի չա՞փը: Կարծում եմ` այդ գումարը անասելիորեն «կոգեշնչեր» Վարդաշենի վթարային շենքի բնակիչներին, ովքեր վերջերս փակել էին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը՝ բողոքելով տարեցների և երեխաների կյանքին սպառնացող սարսափելի պայմանների դեմ։ Կառավարությունը գումար չունի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման համար, որն ամեն պահի կարող է փլուզվել, բայց գումար ունի «նորաձև կրթության» համար: Ըստ երևույթին, Փաշինյանը և նրա կինն աչք են դրել Սուրբ Էջմիածնի գանձատան վրա. պատահական չէ, որ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիմի ղեկավարը դատողություններ էր անում, որ Եկեղեցու ողջ ունեցվածքը կարող է անցնել Կաթողիկոսի ժառանգներին։

Ավելի վաղ՝ «Իշխանությունների իրավական կամայականությունը ՀԱԵ-ի դեմ. Տրիբունալը Փաշինյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ» հոդվածում գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից օրենսդիր և դատական իշխանությունները իրեն ենթարկելու գործողությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտում են, ինչը ՀՀ Քրեական օրենսգիրքը որակում է որպես սահմանադրական կարգի տապալում և նախատեսում պատիժ՝ տասից տասնհինգ տարի ազատազրկման տեսքով։