Հրաչյա Արզումանյան. ՀՀ վարչապետը համաձայնություն է տվել ԱՄՆ օպերատորին, որը կստանձնի լոգիստիկան
15.07.2025. «Nemesis» տելեգրամյան ալիքը մեջբերում է Հրաչյա Արզումանյանին.
«Հայաստանի վարչապետը, կարծես թե, համաձայնություն է տվել ամերիկյան օպերատորին, որը կստանձնի լոգիստիկան։ Հայաստանի համար գոյաբանական խնդրի հարցում ստիպված ենք կռահել և առաջնորդվել արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկություններով:
Օրերս գրել, անցած շաբաթվա վերջում եթերում խոսել եմ այդ մասին: Հայաստանի և հայ ժողովրդի համար սա հաղորդակցության կամ տնտեսության խնդիր չէ, այլ՝ ինքնիշխանության։ Սահմանի անվտանգությունը, մաքսային հսկողությունը, ռազմական և ներքին անվտանգությունը պետք է ապահովեն Հայաստանի պետական իշխանության համապատասխան մարմինները, այլ ոչ թե՝ մասնավոր ռազմական ընկերություն և այլ օպերատորներ։
Եթե Հայաստանի վարչապետը շեղվել է այդ սկզբունքից, նա Հայաստանի և հայ ժողովրդի բացահայտ թշնամի է դառնում: Այն, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կաջակցեն նրա այդ ձեռնարկին, իրավիճակի բուն էությունը չի փոխում: ՀՀ վարչապետը Սյունիքի հանդեպ ինքնիշխան իրավունքները փոխանցում է այլ կողմի: «Սահմանազատման-սահմանագծման» շրջանակներում առանց մեկ կրակոցի հանձնվեցին ռազմավարական բարձունքներ, այս անգամ փորձ է արվում առանց մեկ կրակոցի հանձնել Սյունիքը։
Վերջին պարբերությունում գրվածը «եթե»-ի շուրջ է կառուցված, և ՆՓ-ի, խորհրդարանականների և պետական իշխանության որևէ մարմնի խոսքերին ոչ մի կերպ հավատալ չենք կարող: «Երրորդ Հանրապետություն» նախագծի բացարձակ և լիակատար փակուղի, որը պետք է փակել և վերադառնալ առնվազն Առաջին Հանրապետությանը, կամ ավելի լավ է՝ պարզապես Հայաստանին, Հայքին:


