Փաշինյանն ու Հակոբյանը ԱԱԾ նյութերն օգտագործում են շանտաժի նպատակով

Артур Амбарцумян

Արթուր Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ՀՀ քաղաքացիների անձնական կյանք ներխուժելու մեջ: Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ կոմպրոմատային գրոհի համատեքստում Համբարձումյանն ասել է հետևյալը.

«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը բաժակ նայողներ չեն: Եվ ամբողջ տեղեկատվությունը, որը նրանք ընդհանրական ձևով ներկայացնում են ֆեյսբուքյան էջերում, իրենց տրամադրում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Տեղեկությունները, որ կուսակրոն քահանաները զավակ ունեն, որ սեռական հարաբերութունների մեջ են մտնում իրենց քեռիների կանանց հետ, մանկապղծությամբ են զբաղվում, Նիկոլ Փաշինյանի սեղանին դնում է կամ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, կամ օտար պետությունների հատուկ ծառայությունները, օրինակ՝ Թուրքիայի»:

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գործողությունները ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի խախտում են, համաձայն որի՝

«Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: