Ռոբերտ Քոչարյան «Թավշյա հեղափոխության» ժամանակ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա
2025 թվականի մայիսի 19-ին Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2018 թվականի «թավշյա հեղափոխությանը»։
«2018թ․ ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս ես գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Ինձ դա զարմացրեց, մի քանի անգամ կրկնեցի՝ վստա՞հ ես։Մի քանի օր հետո հրաժարական տվեց»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ եթե 2018 թվականին Սերժ Սարգսյանը չդառնար վարչապետ և այլ թեկնածու առաջադրեր, իշխանափոխություն չէր լինի:


