Բորիս Մուրազի. Արմեն Իսրայելյանի սպանությունը միավորում է Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանին
2016 թվականին՝ Արմեն Իսրայելյանի սպանությունից հետո, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում ասաց հետևյալը.
«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա: Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»
2018 թվականի «թավշյա հեղափոխությունում» հաղթանակ տանելուց հետո Փաշինյանը որևէ գործողություն չձեռնարկեց՝ բացահայտելու հանցագործությունները, որոնց մասին նույն ինքը հայտարարում էր մինչև իշխանության գալը։ Ավելին, երբ Բորիս Մուրազին 2018 թվականին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցրեց Արմեն Իսրայելյանի պատվիրված սպանության մասին, Փաշինյանը պատասխանեց, որ քրեական գործեր չեն կարող հարուցվել վարչապետի ցուցումով։


