"100 մլրդ դոլարի ունեցվածք է մնացել". փորձագետը գնահատել է 2023-ին արցախցիների՝ Հայաստան տեղահանության հետևանքով կրած կորուստները

, ,
Памятник "Мы — наши горы" в Арцахе

18.09.2024

2023 թվականին հայերի բռնի տեղահանությունից հետո Արցախում մնացել է նրանց 100 մլրդ դոլարի ունեցվածքը, "Մեկ տարի առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար" համաժողովի ժամանակ ասաց Genesis Armenia վերլուծական կենտրոնի պատմական հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանը

Նրա տվյալներով՝ տեղահանությունից հետո արցախցիները Լեռնային Ղարաբաղում թողել են 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, ինչպես նաև օդանավակայան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 ՀԷԿ, 48 հանք, 11 հիվանդանոց, 3500 հեկտար անտառ և 1000 հեկտար նռան այգի ։ Սարգսյանը հավելել է, որ բացի այդ, Արցախում մնացել են 385 եկեղեցի և 60 վանական համալիր, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 156 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 մարզադպրոց, 4 մարզադաշտ, 2385 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց և 385 եկեղեցի: Նա ընդգծել է, որ արցախահայության մշակութային ժառանգության հուշարձանների թիվը վերջնական չէ, քանի որ արտագաղթի պահին Արցախում շարունակվել են պատմամշակութային նշանակության նոր օբյեկտների որոնման աշխատանքները:

Աղբյուր՝ armeniatoday.am