44-օրյա պատերազմի 44 դրվագ

Герой 44-дневной войны - артиллерист Альберт Ованнисян

09.11.2022

REGIONAL POST ամսագիրը հրապարակել է 44-օրյա պատերազմի 44 դրվագ

Արցախյան երկրորդ պատերազմի վճռորոշ պահերի մեր ժամանակագրությունը.

Սեպտեմբերի 27

Ադրբեջանը հարձակվեց Արցախի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ հարվածներ հասցնելով ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտներին։ Հակամարտության բոլոր կողմերը ռազմական դրություն մտցրեցին, իսկ Ադրբեջանը նաև պարետային ժամ հայտարարեց:

Արցախի Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով 9-ամյա երեխա և տարեց կին զոհվեցին:

Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն ու ԵՄ-ն կողմերին կոչ արեցին դադարեցնել ռազմական գործողությունները:

Սեպտեմբերի 28

Հայաստանը հայտնեց ադրբեջանական F-16 ինքնաթիռի խոցման մասին:

Երևանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ չի ծրագրում դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ:

Սեպտեմբերի 29

Հայկական կողմը հայտնեց Հայաստանի արևելքում գտնվող Վարդենիս քաղաքի գնդակոծման և հայկական ԶՈՒ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման մասին:

Հոկտեմբերի 1

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծման մասին։ Նույն օրը երեկոյան Հայաստանի Կոտայքի մարզում ադրբեջանական անօդաչու թռչող սարք խոցվեց:

Հոկտեմբերի 3

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնեց Մատաղիսի, Թալիշի և Ջաբրայիլի մի քանի բնակավայրերի գրավման մասին:

Ստեփանակերտը կրկին ենթարկվեց իսրայելական արտադրության` միջազգային իրավունքով արգելված կասետային ռումբերի ինտենսիվ հրետակոծության (տեղեկությունը հաստատված է Amnesty International-ի կողմից):

Հոկտեմբերի 4

Ստեփանակերտը հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքում ռազմական ավիաբազայի ոչնչացման մասին, սակայն Ադրբեջանը հերքեց այդ տեղեկությունը:

Իլհամ Ալիեւը հայտարարեց Ջաբրայիլ քաղաքի եւ մոտակա մի շարք այլ բնակավայրերի գրավման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները լքում Մատաղիսը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց հայկական ԶՈՒ կողմից Մինգեչաուրի ջրամբարի հարվածելու մասին: Թե Հայաստանը, թե Արցախը հանդես եկան հերքմամբ:

Հոկտեմբերի 8

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հարվածների ենթարկվեց և լրջորեն վնասվեց:

Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Արցախի Հադրութի շրջանը:

Հոկտեմբերի 10

Ռուսաստանը հանդես եկավ հրադադարի միջնորդությամբ:

Մոսկվայում 10 ժամ տևած բանակցություններից հետո հակամարտող կողմերը պայմանավորվեցին ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին, սակայն հրադարարը խախտվեց գրեթե անմիջապես. կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Հոկտեմբերի 14

Թուրքիան և Ադրբեջանը պնդեցին քառակողմ բանակցություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ:

Հոկտեմբերի 18

Զինադադար Ֆրանսիայի միջնորդությամբ:

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեցին հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից մարդասիրական զինադադար հաստատել։ Սակայն առավոտյան երկու կողմերը կրկին միմյանց մեղադրեցին վերջերս համաձայնեցված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Ադրբեջանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը գրավել են Իրանի հետ սահմանին գտնվող Խուդաֆերինի կամուրջը, ապա՝ Ֆիզուլին:

Հոկտեմբերի 20

Ադրբեջանի նախագահը հայտարարեց Կովսականի (Զանգելանի) գրավման մասին:

Հոկտեմբերի 24

Ադրբեջանը հայտարարեց Լաչինի շրջանը գրավելու մասին, սակայն, ըստ վերջինիս, հայկական զինուժը շարունակում է կրակի տակ պահել այդ շրջանը։ Հայաստանը հերքեց մեղադրանքները՝ պնդելով, որ Լաչինը գտնվում է Արցախի վերահսկողության տակ:

Հոկտեմբերի 25

Զինադադար ԱՄՆ միջնորդությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնեց, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մարդասիրական զինադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին:

Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Կուբաթլուն:

Հոկտեմբերի 26

Առավոտյան հրադադարը կրկին խախտվեց:

Հայաստանի իշխանությունները հաստատեցին Կուբաթլուի կորուստը, և այն, որ ադրբեջանական զինուժը մոտեցել է հարավում հայ-ադրբեջանական սահմանին:

Հոկտեմբերի 27

Վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը: Սակայն, Ադրբեջանի ոչ պաշտոնական ռազմական աղբյուրները պնդեցին, որ նա սպանվել է և հրապարակեցին հարվածի կադրերն՝ արված անօդաչու թռչող սարքի տեսախցիկից:

Հոկտեմբերի 29

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերն արդեն գտնվում են Շուշի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա և համախմբման կոչ արեց:

Արցախի ՊԲ-ն գերի վերցրեց սիրիացի վարձկանի:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հաստատեց Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղ վարձկանների տեղափոխմանը։ Նա նաև ասաց, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը:

Հոկտեմբերի 31

Հայաստանը հայտարարեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում արգելված ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, որի միջոցով հրկիզել են բնակավայրերի շրջակա անտառային զանգվածները:

Նոյեմբերի 1

Սիրիացի երկրորդ վարձկանը գերեվարվեց Արցախի պաշտպանության բանակի կողմից:

Նոյեմբերի 2

Հայաստանի հարավում գտնվող Դավիթ-Բեկ գյուղը հրետանային գնդակոծության ենթարկվեց է Ադրբեջանի կողմից :

Նոյեմբերի 3

ՄԱԿ-ը վերջապես հայտարարեց, որ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները ռազմական հանցագործություն են և երկու կողմերին կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները:

Ռազմական գործողությունների առնչությամբ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նշեց «Հայաստանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի» և այնտեղ բնակվող հայերի անվտանգության Ադրբեջանի երաշխիքների անհրաժեշտությունը:

Նոյեմբերի 4

Հայաստանը փակեց Շուշի-Բերձոր ճանապարհը քաղաքացիական անձանց տեղաշարժի համար:

Նոյեմբերի 5

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ, ըստ ստացված տեղեկատվության, Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ:

Նոյեմբերի 6

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարեց Սիրիայից Ադրբեջան տեղափոխված զինյալների վերաբերյալ հավաստի տվյալների առկայության մասին:

Նոյեմբերի 8

Իլհամ Ալիեւը հայտարարեց Շուշի քաղաքի գրավման մասին: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատեցին թուրք պաշտոնյաները և անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Հայաստանը պնդում էր, որ Շուշիի մատույցներում մարտերը դեռ շարունակվում են:

Նոյեմբերի 9

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հաստատեց Շուշի քաղաքի նկատմամբ Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության կորուստը:

Ռուսաստանը հայտնեց Հայաստանի տարածքում՝ Երասխից ոչ հեռու, ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման մասին, ինչի հետևանքով զոհվեց անձնակազմի երկու անդամ։ Ադրբեջանը տեղի ունեցածն անվանեց դժբախտ պատահար և ներողություն խնդրեց:

Ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են հայտարարություն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին»: Երևանում սկսվեցին ինքնաբուխ բողոքի ցույցեր, ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք: