ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ղեկավարության անսպասելի փոփոխություն։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է՝ առայժմ առանց մեկնաբանությունների։

Նրան փոխարինողի տրամադրությամբ առավոտյան թանգարան է եկել դիվանագետ, վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։