2008 թվականի մարտի 1-ը որպես գործիք․ Սերժ Սարգսյանի պայքարը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեմ

2008 թվականի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ կանխվեց Հայաստանի անկումը։ Այդ օրը երկիրը կանգնած էր վտանգավոր խաչմերուկում և ընդունված որոշումները կանխեցին վերահսկողության կորստի սցենարը։ Բայց հետագայում պարզվեց, որ արևմտյան և թուրքական հատուկ ծառայությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ունեին «պլան Բ» այլընտրանքային զարգացումների համար։

2008 թվականի մարտից Սերժ Սարգսյանը կարծես սկսեց պայքարել ոչ թե երկրի տնտեսության, բանակի և մշակույթի զարգացման համար, այլ առավելապես կենտրոնացավ մեկ խնդրի վրա՝ ապագայում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը կանխելու գործի վրա։ Ներքաղաքական դաշտը վերածվեց ոչ թե բարեփոխումների, այլ ազդեցությունների վերահսկման և հավանական մրցակցի չեզոքացման տարածքի։

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ զրպարտիչ հայտարարությունները շրջանառվում էին նույն շրջանակների կողմից, որոնք ուղղորդում էին փողոցային պայքարը և նույն կենտրոններից տրվող ազդակներով։

Քաղաքական դիսկուրսը աստիճանաբար տեղափոխվեց ծրագրային քննարկումներից դեպի կերպարների սևացում։

Նույն տրամաբանությամբ սկզբում Սերժ Սարգսյանը, մարտի 1-ի զոհերը վերագրելով Ռոբերտ Քոչարյանին, փորձեց նրանից ստեղծել արյունոտ կերպար՝ կանխելու համար նրա հնարավոր վերադարձը։ Հանրային ընկալման մեջ ձևավորվեց մի պատկեր, որտեղ բոլոր ողբերգական իրադարձությունները կենտրոնացվեցին մեկ անձի շուրջ։

Հետագայում հորինվեց «4 միլիարդի» պատմությունը, որը առաջին անգամ հրապարակ նետվեց ռուսական versia.ru կայքում ,որի պատվիրատուն եղել է Միքայել Մինասյանը։

Այդ պատմությունը դարձավ լրացուցիչ շերտ այն կերպարի վրա, որը արդեն ձևավորվում էր հանրային դաշտում։

Փաստացի Ռոբերտ Քոչարյանից կերտեցին արյունոտ թալանչու կերպար՝ համադրելով մարտի 1-ի ողբերգությունը և ֆինանսական մեղադրանքների թեմաները։

Բայց ցանկացած բանական մարդ կարող է հարց տալ․ արդյո՞ք այդ ժամանակների տնտեսական իրողություններում հնարավոր էր նման գումարների տիրապետել։ Արդյո՞ք Հայաստանի տնտեսական ծավալները, բանկային համակարգի հնարավորությունները և ֆինանսական վերահսկողությունը թույլ էին տալիս նման չափի միջոցների կուտակում՝ առանց հետքի։

Նույն կերպ հարց է առաջանում արդյո՞ք մարտի 1-ին առկա էր այնպիսի կրիտիկական զանգված, որը կպահանջեր նման ծայրահեղ քայլ։

Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավիճակը լարված էր, բայց արդյո՞ք այն հասել էր այն կետի, որտեղ ուժի կիրառումն այլընտրանք չուներ։

Այս հարցը ունի շատ տրամաբանական պատասխան։ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրաման տալու անհրաժեշտություն չուներ․ նախ որովհետև չկար այնպիսի կրիտիկական զանգված, որը կպարտադրեր նման որոշում, երկրորդ՝ նա հեռացող նախագահ էր, և անգամ իր անձնական շահերից չէր բխում, որ Երևանում արյուն թափվեր։

Հեռացող ղեկավարի համար ամենախոցելի սցենարը հենց արյունոտ ավարտն է։

Այո՛, անկասկած Ռոբերտ Քոչարյանի վրա զոհեր բարդելու շահառու կար և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Քաղաքական դաշտում միշտ կան ուժեր, որոնք շահագրգռված են մրցակցի վերջնական վարկաբեկմամբ։

Այդ պատճառով արդեն 18 տարի է մարտի 1-ի գործը չի բացահայտվում ամբողջական և անվիճելի ձևով, իսկ հարցերը շարունակում են կախված մնալ հանրային գիտակցության մեջ։

Եվ որքան երկար է ձգվում պատասխանների բացակայությունը, այնքան ավելի խորն է արմատավորվում այն համոզմունքը, որ մարտի 1-ի զոհերը պետք էին ներկա եւ նախորդ իշխանություններին եւ հենց իրենք են այդ ամենի հետեւում կանգնած եղել ՝հակառակ դեպքում 18 տարի իշխանության լինելով կարող էին բացահայտել։

Նաեւ կարեւոր է հիշել,որբ Մարտի 1-ից հետո մեկնարկած փողոցային պայքարի դադարեցման անհրաժեշտության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի մասին։ Այս բոլոր իրադարձությունները, բացի այն, որ իրար փոխկապակցված են, նաեւ մեզ եւս մեկ անգամ հաստատում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն կենտրոնի սպասարկուներն են, որոնք կոչված են Հայաստանը դարձնել թուրքական ազդեցության գոտի։